...

Главное, в ходе следственных действий не выйти на самих себя

Главное, в ходе следственных действий не выйти на самих себя

«ՔՊ-ն 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով կստեղծի»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը:

«ՉԻ». Հիմա հասկանալի դարձավ, թե ինչով էր զբաղված Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը. պարապում էր, որ ավելի լուրջ պատերազմ քննի:

Պարապում էր, որ հանկարծ չընկնի ԽՍՀՄ գլխավոր դատախազի նկարագրած հետևյալ իրավիճակի մեջ՝ «Главное, в ходе следственных действий не выйти на самих себя…»:

Եթե իշխանությունը իսկապես 44-օրյա պատերազմի հանգամանքները համակողմանի ուսումնասիրելու նպատակ ունի, ապա հանձնաժողովը պետք է լրիվ ուրիշ կազմ, ֆորմատ և լիազորություններ ունենա: Այնտեղ պետք է հրավիրվեն ոչ միայն իշխանական և ընդդիմադիր պատգամավորներ, այլ նաև պաշտոնաթող գեներալներ, դիվանագետներ, հասարակական գործիչներ, որոնք իսկապես գործ կանեն ու չեն հանդուրժի, որ իշխանական և ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունները հանձնաժողովն օգտագործեն սեփական քաղաքական օրակարգը սպասարկելու համար:

Հանձնաժողովը պետք է ամենաերկարը ու մանրամասնը հարցաքննի Նիկոլ Փաշինյանին ու Զոհրապ Մնացականյանին՝ հասկանալու, թե ինչ են բանակցել 2 տարի, ինչ են իրենց ասել համանախագահները և ինչ են իրենք ասել նրանց:

Եթե դա չարվի, ապա առանձնապես պետք էլ չի հետևել, թե Քոչարյան Անդրանիկը ու Դավոյան Արփին ինչ են քննում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   778 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ