...

Գլխումդ է թեժ եղել

Գլխումդ է թեժ եղել

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանը Էրդողանից հրահանգ է ստացել արգելափակել ԱՄՆ կողմից ապրիլի 24-ին Հայերի ցեղասպանության սպասվող ճանաչումը։

Այդ ուղղությամբ նա արդեն սկսել է իրականացնել կոնկրետ քայլեր, ինչի դիմաց Էրդողանը խոստացել է բացել Հայ-թուրքական սահմանը և վերագործարկել բոլոր կոմունիկացիաները։ Հայկական հարցը փակելու Փաշինյանի օրակարգին, Սորոսի՝ Ռուսաստանի դեմ պայքարում Թուրքիային աջակցելու կոչի շրջանակներում, շուտով կմիանան Հայաստանում գործող բոլոր օտարերկրյա գործակալները։

Թեժ է լինելու..»:

«ՉԻ». Թեժ արդեն քո գլխում է եղել, որ այսպիսի մտքեր ես կարողացել երկնել: Փաստորեն, ըստ քեզ, Փաշինյանն ի վիճակի է կասեցնել ԱՄՆ ստրատեգիական որոշումների ընդունումը: Այսպիսի մեծարում անգամ Նիկոլի գլխում չէր ծնվի:

Քանի որ թեժ է մոտդ, կարո՞ղ է մասնավորեցնես, թե հատկապես երբվանից է Էրդողանը հրահանգներ տալիս: Ինչո՞ւ չհրահանգավորեց, որ արգելափակի անցյալ տարի Կոնգրեսի ու Սենատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ակտի ընդունումը: Թե՞ Նիկոլը ազդեցություն ունի միայն նախագահի ադմինիստրացիայի վրա: Դե հա, Նիկոլն ու Սորոսը Բայդենին ԱՄՆ նախագահ կարգեցին: Եթե չգիտեիք, իմացեք:

Այսպիսի մանիպուլյատիվ և էժանագին հակաքարոզչության պատճառով է, որ ձեր ցույցերին մի քանի հարյուր մարդ է հավաքվում: Քանի որ իրական քննադատության, իշխանության մեծ ձախողումների մասին բարձրաձայնելու փոխարեն մտացածին սյուժեներ եք մոգոնում՝ մտածելով, թե հանրությունը ձեր խելքին է:

ԱՄՆ վարչակազմը մանևրելու հազար ու մի միջոց ունի, դրանց մեջ հաստատ Նիկոլի գործոնը չի մտնում:

Բացի դրանից, ըստ Ղազինյանի՝ ստացվում է, որ մինչ այժմ ԱՄՆ-ը չի ընդունել ցեղասպանությունը, քանի որ ժամանակին նույն Էրդողանը հրահանգավորել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարի ներկայիս կուռքեր Քոչարյանին ու Սարգսյանին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   694 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ