...

Գնացեք քայլել սովորեք

Գնացեք քայլել սովորեք

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը գրել է. «Այսօր ինձ հայտնի դարձավ, որ ԵՊՀ-ում այլևս ժամեր չունեմ…

Աշխատանքային իրավունքի գծով երկրում միակ դոցենտը լինելով՝ առանց պատճառի զրկվեցի աշխատանքից:
Հալալ ա...»:

ՉԻ.- Այսինքն, ո՞նց թե առանց պատճառի... Ախր Հայաստանում աշխատանքի իրավունքն ո՞ւմ է պետք: Ո՞վ  է դրան նայում: Ինչների՞ս է պետք: Ճիշտ են արել: 

Այնպես որ, հաջորդը ԵՊՀ-ում դասավանդելու իրավունքից կզրկվեն սոցիալական իրավունքի մասնագետները, հետո իրավաբանները, մարդու իրավունքների հարցերով զբաղվող դասախոսները: 21-րդ դարում դրանք մաշված մասնագիտություններ են:

Ու հաստատ պատճառը Գևորգ Պետրոսյանի քաղաքական գործունեությունը չի, նրա ընդդիմադիր հայացքները, քննադատությունը իշխանությունների հասցեին: Դրա համար ինչի՞ աշխատանքային իրավունքի գծով երկրում միակ դոցենտին առանց ժամերի թողնեին: Բա ամոթ չի՞:

Գնացեք քայլել սովորեք, որ ժամեր ստանաք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   457 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ