...

Գոնե ձեր սխալների վրա սովորեք

Գոնե ձեր սխալների վրա սովորեք

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը իր համակիրներին կոչ է արել այսօր՝ ժամը 11:00-ին, հավաքվել ՍԴ-ի դիմաց, որպեսզի պաշտպանեն ժողովրդի ընտրությունը: Առաջին հայացքից գովելի նախաձեռնություն է: Քաղաքական կուսակցությունը իրականացնում է օրենքով սահմանված իր գործունեությունը:

Եթե գործող իշխանությունը ստվերային միջոցներով ապահովի նաև իր համակիրների ներկայությունը, դեռ ոչինչ, բայց եթե կուսակցության որոշումը ինքնուրույն է, ապա 20-30 մարդուց ավել ակնկալել պետք չէ: Մի պարզ պատճառով՝ այդ կուսակցության քարոզարշավին հենց այդքան մարդ էր մասնակցում, և երբեք՝ ավելին:

Հիմա, եթե Քոչարյանը «խոդի տա» իր աջակիցներին և ՍԴ շենքի դիմաց մի քանի հազար մարդ հավաքվի, որոնք կպահանջեն ընտրությունների չեղարկում, շատ անհարմար վիճակ կստեղծվի: Կստացվի մոտավորապես հայտնի սկետչի մոտիվներով՝ ընտրություններն ուզում են չեղարկել բոլորը, չեն ուզում՝ 4 հոգի:

Այս իշխանությունները, իհարկե, թուլություն ունեն հանրահավաքների և բողոքի այլ ակցիաների հանդեպ: Այն չնվազեց անգամ իշխանությունը վերցնելուց հետո, բայց կարելի է մի փոքր ավելի խելամտորեն մոտենալ խնդրին:

2019 թվականին էլ այդպես սատելիտ ուժերի միջոցով փորձեցին հանրահավաքներ կազմակերպել Նոր-Նորքի առաջին ատյանի դատարանի առջև, որտեղ քննվում էր Քոչարյանի խափանման միջոցը: Բայց քանի որ չէին մոբիլիզացրել ամբողջ ռեսուրսը, ստացվեց, որ ավելի շատ մարդ պահանջում է Քոչարյանի ազատ արձակումը, քան նրա կալանավորումը: Գոնե իրենց սխալների վրա սովորեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   688 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ