...

Գոնե դու լռիր

Գոնե դու լռիր

168.am կայքի «Պրեսսինգ» հաղորդաշարում Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանը հետևյալ մտքերն է հայտնել.

«Երկիր ենք կորցնում. ո՞ւր են այն երիտասարդները, որ գոռում էին՝ «Մենք ենք տերը մեր երկրի»:

«Լկտիությունը, տգիտությունը, ցինիզմը հաղթում է սկզբունքային, կրթված ու բանիմաց մարդկանց»:

«ՉԻ». Տարբեր տեղերում են, պարոն Բադալյան: Մի մասը պաշտոն է ստացել, և թերևս հասկանում եք, որ չի կարող մասնակցել ռևանշիստների ցույցերին:

Մյուս մասը, որն իսկապես և առանց հետին նպատակի էր գոռում՝«Մենք ենք տերը մեր երկրի» մասնակցեց հայրենքի պաշտպանությանը և չվերադարձավ տուն: Իսկ պատճառն այն էր, որ ձեր իշխանության և գործող իշխանության ապիկարության «շնորհիվ» այդ երիտասարդները զենքերը ձեռքներին էին ստիպված ապացուցելու, որ իրենք են տերը այս երկրի: Մինչ ոմանք տարիներ շարունակ թալանում ու հարստահարում էին ժողովրդին, այդ երիտասարդները ստիպված եղան իրենց կյանքով փոխհատուցել ոմանց ապիկարությունը և արկածախնդրությունը:

Այո, տարիներ շարունակ դուք էիք, որ պետական համակարգը ոռոգում էիք լկտիներով, տգետներով ու ցինիկներով: Կբացատրե՞ք, թե ինչպես էին նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավար կազմի անդամ դառնում բացառապես հանրապետականների հարազատները, բարեկամները, խնամիները և սիրուհիները: Օրինակ՝ ինչպե՞ս են փոխգնդապետի և մայորի կոչումներ ստացել Գասպարյան Վովայի կինը և աղջիկը: Կամ ինչպե՞ս էր ստացվել, որ Հովիկ Աբրահամյանի փեսաները անպայման պետք է հարկայինի պետեր ու միլպետներ լինեին:

Այո, դուք կարողացաք լկտիներով, տգետներով ու ցինիկներով տարիներ շարունակ պետական համակարգից դուրս թողնել բանիմաց, բայց ձեր քաղաքական վարքագիծը չկիսող մարդկանց, որոնք իրապես կարող էին օգուտ բերել պետական համակարգին, պարզապես չէին ցանկանում կրծքից կախել հանրապետականի զինանշանը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   660 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ