...

Գոնե հիմա տղամարդավարի արտահայտվիր

Գոնե հիմա տղամարդավարի արտահայտվիր

«Քոչարյանը հայտարարեց, որ մի հատ չկատարած խոստում չունի: «Հիմա մտածում եմ՝ խի՞ էի ինձ տենց ճղում, կարելի է հանգիստ չանել, տարվա վերջում ժողովրդին ասել՝ ձեզ սիրում եմ, ձեր ցավը տանեմ ու ջրվում, գնում է: Սա պետք է կարողանանք հաղթահարել»,- ասաց նա»:

Մեջբերումն արված է Shamshyan.com կայքից:

«ՉԻ». Փաստորեն իրեն ճղել է, մենք էլ չենք իմացել: Մեզ էլ թվում էր, թե միայն քաղաքական հակառակորդներին է ճղել: Հիմա պարզ է, թե ինչու էր օրումեջ հայտնվում Իզմիրլյան կենտրոնում. 10 տարի իրեն ճղելու արդյունքը դա պետք է լիներ:

Մեծ հաշվով՝ Քոչարյանը ժողովրդին խոստումներ չի էլ տվել, խոստումներ տվել է յուրայիններին, քաղաքական հաճախորդներին ու հարազատներին և դրանք ամբողջովին կատարել է:

Մի տարվա մեջ 40 հազար նոր աշխատատեղ ստեղծելու խոստումն, իսկ այնուհետև դա հեշտությամբ մոռանալը չի հիշում:

Չի հիշում, թե ինչպես էր իր պաշտոնավարման սկզբում խոստանում դիվերսիֆիկացնել Հայաստանի էներգետիկ ոլորտը, բայց այնուհետև այն հայտնվեց մեկ երկրի տիրապետության տակ:

Ինչևիցե, եղածը եղած է: Հիմա պարզ, տղամարդավարի ասա՝ իշխանության գալու դեպքում ե՞րբ ես վերադարձնելու Շուշին ու Հադրութը: Թաղային մանկլավիկներդ, որ ներկայումս աշխատում են շտաբներումդ, քո անունից նման խոստումներ են տալիս ժողովրդին: Կամ հայտարարիր, որ գլուխները պատով են տալիս, կամ էլ ժամկետներ նշիր:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1203 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ