...

Գոնե օրացույցին նայի

Գոնե օրացույցին նայի

«Սա երկար չի տևելու, շաբաթների, ամիսների հարց է լինելու: Ամեն ինչ կախված է ձեզնից, այստեղ կանգնած յուրաքանչյուր ՀՀ քաղաքացուց»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը և սկսեց վանկարկել՝ «Հա-յաս-տան, Հա-յաս-տան»:

«ՉԻ». Ադեկվատության կորուստը այլևս կարելի է կրճատ քոչարյանական սինդրոմ անվանել: 5 ամիս առաջ, անկախ նրանից, թե ինչ միջոցներով, բայց 35 հազար մարդ էր կարողացել հավաքել Հանրապետության հրապարակում: Ոչնչի չհասավ: Հիմա հավաքել է ուղիղ 10 անգամ ավելի քիչ, բայց հայտարարում է, որ իշխանությունը վերցնելու հարցը շաբաթներ կամ ամիսներ կտևի:

Եթե ուրիշ որևէ հանգամանք հաշվի չի առնում, ապա գոնե օրացույցին նայի: Դիմացը ձմեռ է, իր աջակիցները նման պայմաններում պայքարելու սովոր չեն: Վկան՝ անցյալ տարվա իրադարձությունները: Նոյեմբերին մի փոքր պայքարեցին, այնուհետև ընդմիջում վերցրեցին և միայն գարնանը կրկին դուրս եկան փողոցներ: Հակառակի պես էլ օդերևութաբանները խոստանում են, որ այս տարի ավելի խստաշունչ ձմեռ է սպասվում:

Ուրեմն ինչի՞ վրա է հույս դրել Ռոբերտ Քոչարյանը: Մեծ հաշվով՝ ոչնչի: Հաճախորդի առաքելությունը հենց դա է. ժամանակավրեպ պայքարի իմիտացիա ստեղծել, ձախողել այն՝ ամրապնդելով պատվիրատուի իշխանությունը: Անցյալ տարի Վազգեն Մանուկյանին էին հանձնարարել տենդերն իրականացնել, այս տարի ստիպված է անձամբ ղեկավարել գործընթացը:

Հաջորդ շաբաթ կրկին հանրահավաք հրավիրեք, նոյեմբերի 8-ի 3700-ին երանությամբ եք հիշելու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   878 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ