...

Գրքում խնդիր լինելու փոխարեն գիրքը խնդիր սարքեցին

Գրքում խնդիր լինելու փոխարեն գիրքը խնդիր սարքեցին

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է. «Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, ուրախ ենք տեղեկացնել, որ Մայրենիի 5-րդ դասարանի դասագիրքն արդեն կարող եք ձեռք բերել գրախանութներից կամ պատվիրել առաքում՝ գրելով մեր էջին»:

«ՉԻ». Այսօր Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում էր Էրեբունու դպրոցներից մեկում, որը վերանորոգումից հետո բացվելու է հոկտեմբերի 1-ին: Ասում է. «Եթե մեր կանխավարկածն էն ա, որ երեխաները ֆիզկուլտուրայից հետո պիտի ցնցուղ ընդունեն, մի ցնցուղով 15-30 հոգանոց դասարանը ո՞նց ա ընդունելու»:

Դե որ էս ծանր ժամանակներում ցնցուղով զբաղվելու ժամանակ ունի, ասենք, որ բազմաթիվ ծնողների համար սառը ցնցուղ է այն փաստը, որ մինչև հիմա իրենց երեխաները տարբեր առարկաների դասագրքերը դպրոցում դեռ չեն ստացել: Իսկ հրատարակչությունում կա: Եթե հրատարակչությունում կա, նշանակում է՝ կրթության նախարարությունում էլ կա: Եթե նախարարությունում կա, ուրեմն, դպրոցներում էլ պիտի լիներ: 

Բայց չկա: «Էդիթ Պրինտի» գրառման տակ ծնողները դրա մասին ահազանգել են: Բայց ոչինչ, ԿԳՍՄ-ն խոստացել է, որ գրքերը շուտով կլինեն: Իսկ թե մինչև այդ «շուտովը» երեխաներն ինչ պետք է անեն, դա էլ պետք է դիմել «Էդիթ Պրինտին»:

Հ.Գ. Ասում են՝ մաթեմատիկայի դասագրքերում խնդիրների QR-ը սկան անելու դեպքում հայտնվում է խնդրի լուծումը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   390 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ