...

Գտանք մեղավորներին

Գտանք մեղավորներին

Վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արսեն Թորոսյանը գրել է. «Թշնամու առաջ պաշարված բերդերի դռներ բացողների ու հարձակման ճանապարհներ ցույց տվողների հոգեզավակները հիմա նոր անուններ ունեն՝ վահեհակոբյաններ, հրանտբագրատյաններ, նաիրազոհրաբյաններ»:

«ՉԻ». Սա, իմիջիայլոց, նույն քոչարյանական ոճն է: Ինչքան լավ բան կա՝ վերագրել իրենց, ինչքան բացասական բան կամ անհաջողություն՝ վերագրել ուրիշներին:

Պատերազմում պարտվել ենք, մեղավորը նախկիններն են: Երկրում այս 3 տարվա ընթացքում մի խելքը գլխին բարեփոխում չի արվել, մեղավորը ՍԴ-ն, Քոչարյանը, դատավորները, կոռումպացված պաշտոնյաներն են:

Ադրբեջանը այս քանի օրվա մեջ Հայաստանի տարբեր հատվածներ զորք է մտցրել, մեղավորը վահեհակոբյաններն են, հրանտբագրատյաններն են, նաիրազոհրաբյաններն են:

Լավ, եկեք, գնդակահարեք այս անձանց, տարեք բանտերը լցրեք. դրանից պատերազմի հետևանքները կվերանա՞ն: Սյունիքում ադրբեջանական բանակը ետ կքաշվի՞: Ձեր բանակցային դիրքերը կամրապնդվե՞ն: Այսինքն՝ նաիրազոհրաբյաննե՞րն են ձեզ խանգարում, որ արդյունավետ աշխատեք: 

Եվ ընդհանրապես. այս ի՞նչ վիճակի եք հասցրել երկիրը, եթե հրանտբագրատյաններն իրենց մի ստատուսով պաշարված բերդերի դռներ են բացում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   744 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ