...

Գտեք մեկ տարբերություն

Գտեք մեկ տարբերություն

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և դատավարական այլ գործողություններով պարզվել են Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները:

«Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձոր համայնքի ղեկավարը, 1999-2016 թթ. ընթացքում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2003թ. կազմակերպել է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ հասցեի 1.900քմ մակերեսով տարածքը վարձակալությամբ տրամադրելու մրցույթ, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել մրցույթին մասնակցության իրավունք չունեցող նրա եղբայրը, որից հետո վարձակալությամբ տարածքը տրամադրվել է վերջինիս ՍՊ ընկերությանը, որի արդյունքում համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս»,- նշված է ՔԿ հայտարարության մեջ:

«ՉԻ». Էս մասը մեզ դուր եկավ, որ ասում է. «Մրցույթին մասնակցել և հաղթող է ճանաչվել մրցույթին մասնակցության իրավունք չունեցող նրա եղբայրը, որից հետո վարձակալությամբ տարածքը տրամադրվել է վերջինիս ՍՊ ընկերությանը, որի արդյունքում համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս»:

Ահագին տանջվեցինք՝ փորձելով հիշել, թե որտեղից է մեզ ծանոթ այս նախադասությունը: Ինչ-որ տեղ մենք սա կարդացել էինք: 

Վերջը հիշեցինք: Սա մեկը մեկին Ալեն Սիմոնյանի եղբոր պատմությունն է: Էն որ մի ՍՊԸ է բացել ու մի քանի օր, թե ամիս հետո արդեն տենդեր տենդերի հետևից շահում է: Մրցույթներում բոլոր մրցակիցներին ասֆալտին է փռում:

Միակ տարբերությունն այն է, որ Սամվել Դարբինյանը նախկին պաշտոնյա է և եղբոր հետ կապված գործարքների համար դատվում է, իսկ Ալեն Սիմոնյանը ներկայիս պաշտոնյա է և եղբոր հետ կապված գործարքների համար չի դատվում: Բայց դե, մի օր էլ ինքն է նախկին դառնալու:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1002 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ