...

Гулять так гулять, я им помащу рукой

Гулять так гулять, я им помащу рукой

ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է պետական բյուջեի միջոցների հաշվին (կառավարության սահմանած կարգով) ապահովել հանրապետության նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամների (ամուսին, զավակ, ծնող)՝ Հայաստանում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը։

Մեկ այլ փոփոխությամբ՝ վարչապետի աշխատակազմն առաջարկում է անձնական բժիշկով ապահովել Ազգային ժողովի նախագահին։

«ՉԻ». Ինչպես երևում է, Ալեն Սիմոնյանին դզել է ուրիշների հաշվին կայֆավատ լինելը: Իհարկե, за чужой счет пьют даже трезвенники и язвенники: 

Եվ քանի որ վարչապետի աշխատակազմն առաջարկել է փակել Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամների բուժական ծախսերը, իրեն էլ անձնական բժիշկ հատկացնել, մենք մեր կողմից առաջարկում ենք, որ Ալեն Սիմոնյանին հատկացնեն նաև... էն, կինոներում տեսած կլինեք, որ հիմնականում սևամորթ կամ թուխ մի տղա փադիշահի կողքը կանգնած մի հատ բմբուլ է թափահարում, որ հով անի, փադիշահը չշոգի: Կարելի է նաև անձնական մերսող հատկացնել: Դա էլ ենք տեսել. որ երբ փադիշահը պետական կարևոր գործերով է զբաղված լինում, ինչ-որ մի հատ կիսամերկ նանար կողքից նրա մարմինը, մատները, ոտները մասաժ է անում: Իսկ հետո՝ պերերիվի ժամին, մեկ այլ նանար՝ սկուտեղը գլխին, պարելով ու շորորալով կմոտենա Ալենին ու կկերակրի նրան: 

Ինչպես ասում են՝ гулять, так гулять: Պետք է աշխարհի բոլոր կայֆերը փորձել, էսօր սաղ ենք, վաղն ի՞նչ իմանաս՝ ինչ կլինի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   811 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ