...

Գյուղապետը տեղյակ չէ, թե որդին ինչ հիվանդության պատճառով չի մեկնել զինվորական ծառայության

Գյուղապետը տեղյակ չէ, թե որդին ինչ հիվանդության պատճառով չի մեկնել զինվորական ծառայության

«ՉԻ» տեղեկություններով՝ Այնթապի գյուղապետի որդին զորակոչային տարիքի է, սակայն ազատվել է զինվորական ծառայությունից: Թե ինչ հիմքով է ազատվել ծառայությունից, Կարեն Սարգսյանի պարզաբանումը այսպիսին է. «Հիվանդության պատճառներով է ազատվել, թե կոնկրետ ինչ հիվանդություն, զանգեք վայենկոմատ կասեն՝ ինչը ոնց ա, ես տեղեկություն չունեմ, գիտեմ, որ հիվանդ ա, սրտի անբավարարություն ունի, մանրամասն բժիշկները կասեն»: Նշենք, որ գյուղապետի հետ հեռախոսազրույցից մեկ ժամ հետո նրանից զանգ ստացանք. պարզվեց, ավելացնելու բան ունի: «Իմ տղան չի ազատվել բանակից, ուղղակի վեց ամսով տարկետում ա ստացել: Դուք որ ասեցիք ազատվել ա, հանկարծակիի եկա, ուրախացա, ասեցի՝ ես հայրն եմ ու չգիտե՞մ: Տեղս հարմար չէր, որ ասեի. սրտի համար վեց ամիս տարկետում են տվել, որ զանգեք վայենկոմատ, իրանք ձեզ սաղ կբացատրեն»,- խորհուրդ տվեց գյուղապետը: 

Հիշեցնենք, որ ժամանակին Այնթապի գյուղապետ Կարեն Սարգսյանը համարվում էր Արարատի նախկին մարզպետներից մեկի՝ Էդիկ Բարսեղյանի աջ ձեռքը: Ջերմ հարաբերություններ ունեին, այնքան ջերմ, որ գյուղապետը 20 հազար դոլարով գնել էր մարզպետ Լոնդիկի «բռաբուս» մակնիշի մեքենան: Վերջինիս հետ նրանք հաջողել էին նաև նախանձելի թանկարժեք ծրագիր իրականացնել գյուղում մանկապարտեզ կառուցելու համար: Մանկապարտեզի կառուցման ծրագիրը մեկնարկել էր Արարատի մարզպետարանի և Գեոպրոմայնինգ կազմակերպության համաֆինանսավորմամբ` համամասնորեն 98 մլն և 90 մլն ներդրմամբ: Այդ տարիներին խոսվում էր այն մասին, որ գյուղապետն ու մարզպետը փողերի լվացում են արել՝ լիուլի օգտվելով ծրագրի ֆինանսավորումից: Ի դեպ, Այնթապի գյուղապետին հաջողվել էր նաև իր կնոջը կարգել գյուղի մանկապարտեզի տնօրեն: Նշենք, որ Կարեն Սարգսյանը իր պաշտոնավարման ընթացքում բիզնեսներ է ձեռք բերել, որից մեկն էլ «Այնթապ» տաքսու սերվիսն է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5656 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ