...

Գյումրիի վրա քաղաքապետ չի գալիս, հո զոռով չի

Գյումրիի վրա քաղաքապետ չի գալիս, հո զոռով չի

Այսօր տեղի է ունեցել Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի երդմնակալման արարողությունը: Վերջինս Aravot.am-ի հետ զրույցում ասել է՝ երդվելիս զգացել է Աստծո ներկայությունն ու օրհնությունը։

«ՉԻ». Գյումրիի վրա քաղաքապետները մի տեսակ չեն գալիս: Էն Վարդան Ղուկասյանն էր հայտարարում, որ մշտապես աստծո զորությունն է զգում, մանավանդ, երբ Գյումրիի կեսը սեփականաշնորհում էր, Սամվել Բալասանյանն էր ասում, որ զգում է աստծո... կներեք, Արթուր Բաղդասարյանի ներկայությունն ու օրհնությունն իր ճակատին:

Հիմա էլ սա. երևի ինչ-որ գերբնական ուժեր կան, որոնք մշտապես ֆռֆռում են Գյումրիի քաղաքապետների կողքին և իրենց ներկայությամբ ազդակներ հաղորդում նրանց: 

Հ.Գ. Բոլոր դեպքերում, սպասենք, տեսնենք, թե ում լուսանկարն է Վարդգես Սամսոնյանը կախելու իր նոր կաբինետում: Եթե Փաշինյանի լուսանկարը լինի, ուրեմն՝ հաստատ այս ընտրություններում զգացել էր նրա ներկայությունն ու օրհնությունը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2696 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ