...

Հաղթողներին չեն դատում. բարի ժամանց

Հաղթողներին չեն դատում. բարի ժամանց

Ազգային ժողովի Տենդերների վարչությունն ամփոփել է Ինդոնեզիայի Բալի կղզում մեկ շաբաթ տևողությամբ տուրիստական կրուիզին մասնակցելու համար հայտարարված մրցույթ-տենդերի արդյունքները:

Մրցույթի հանձնաժողովը՝ ուսումնասիրելով տենդերի մասնակից կոլեկտիվների հայտերը, ներկայացնում է հաղթող կոլեկտիվին, որն էլ կմեկնի Բալի:

1.    Ալեն Սիմոնյան (աշխատում է Ազգային ժողովում՝ որպես նախագահ, կոլեկտիվի ղեկավար),
2.    Հասմիկ Հակոբյան (աշխատում է Ազգային ժողովում, որպես կոլեկտիվի ղեկավարի կուսակցական ընկեր),
3.    Ծովինար Վարդանյան (աշխատում է Ազգային ժողովում, որպես կոլեկտիվի ղեկավարի կուսակցական ընկեր),
4.    Դավիթ Առաքելյան (աշխատում է Ազգային ժողովում, որպես կոլեկտիվի ղեկավարի օգնական),
5.    Հեղինե Խաչիկյան (աշխատում է Ազգային ժողովում, որպես կոլեկտիվի ղեկավարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ),
6.    Տիգրան Սեյրանյան (աշխատում է Ազգային ժողովում, որպես կոլեկտիվի ղեկավարի արտաքին կապերի գծով պետ),
7.    Զաբելա Ղազարյան (աշխատում է Ազգային ժողովում, որպես արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի լավ մասնագետ)
8.    Դավիթ Հակոբյան (կոլեկտիվի ղեկավարի լուսանկարիչ-օպերատոր-մոնտաժոր):

Հաղթող կոլեկտիվը անմոռանալի ժամանակ կանցկացնի համաշխարհային տուրիզմի կենտրոններից մեկում, կոմֆորտ հյուրանոցում կսպասարկվի all-inclusive կարգով, ի հակադրություն Հայաստանում մետրանոց ձյան՝ կվայելի արևի ջերմությունն ու ծովային օդի կազդուրիչ հոտը, ծովափի տաք ավազն ու դիսկոտեկաների զրնգուն երաժշտությունը: Վերջում՝ հրավառություն: 



 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2658 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ