...

Հաջիևը գժվելու է Ալիևի պատճառով

Հաջիևը գժվելու է Ալիևի պատճառով

«Մեր խողովակաշարերը պաշտպանվում են անհրաժեշտ կարգով: Բայց մենք լսել ենք իհարկե, որ Հայաստանի պաշտոնատար անձինք սպառնում են հարձակումներ գործել մեր խողովակաշարերի վրա: Նրանք ասել են, որ հարձակումներ կգործեն Սանգալի տերմինալի վրա, որը ունի մեծ նշանակություն նավթի և գազի տրանզիտի համար: Եթե դա անեն, շատ կփոշմանեն: Կպատժվեն մեր կողմից և այն երկրների, որոնք իրենց էներգետիկ անվտանգությունը ապահովում են Ադրբեջանի հաշվին»,- հայտարարել է Ալիևը ճապոնական «Նիկեյ» թերթին տված հարցազրույցի ժամանակ:

«ՉԻ». Տնաշենը այնքան է կտրվել իրականությունից, որ սեփական քարոզչամեքենային էլ չի հետևում: Գոնե հետևի Հաքքին ազի խմբագիր Ֆատուլաևի և հայտնի Իբրահիմի էջերին: 25 օր է, ինչ ադրբեջանական քարոզչամեքենան պնդում է, թե Հայաստանը փորձում է հրթիռակոծել նավթամուղերը և գազատարները, բայց Ադրբեջանի փառապանծ ՀՕՊ-ը որսում է հրթիռները:

Իհարկե, մի մասը չի որսում, և հրթիռները մխրճվում են գազատարներից ու նավթամուղներից մի քանի մետր հեռու, շնորհքով մտնում են ասֆալտի մեջ:

Այս աստիճան անմեղսունակ քարոզչություն կարող է իրականացնել միայն Ալիևը: Սկզբում ամբողջ աշխարհով թմբկահարի, թե հարվածում են, հետո էլ ասի, թե եթե հարվածեն՝ վատ կլինի:

Էն Հիմքեթ Հաջիևը գժվելու է այս անմեղսունակի ձեռքը: Տանում ջուրն է գցում տիտանական քարոզչական աշխատանքը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   923 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ