...

Հաջող, կապի մեջ

Հաջող, կապի մեջ

Երրորդ օրն է, ինչ լարված է իրավիճակը ոչ միայն Սյունիքում, այլ նաև արևելյան սահմանի ամբողջ երկայնքով: Այս ընթացքում սահմանադրության երաշխավոր նախագահի կայքում հայտնվել է ընդամենը մեկ հաղորդագրություն: Նրանում մասնավորապես ասվում է. «Նախագահը և նախագահի աշխատակազմը մշտական կապի մեջ են պետական համապատասխան մարմինների հետ: Տեղեկատվություն է ստացվում նաև անմիջապես Սյունիքի մարզից»:

«ՉԻ». Դե լավ է, մենք էլ անհանգիստ էինք, մտածում էինք՝ կարող է նախագահը տեղյակ չէ:

Հայաստանի նկատմամբ զինված հարձակում է տեղի ունեցել: Ի՞նչ պետք է աներ նորմալ երկրի ղեկավարը: Իհարկե, դադարեցներ արձակուրդը և վերադառնար հայրենիք: Բայց Արմեն Սարգսյանը թերևս 3.5 կիլոմետրը այնպիսի հիմնավոր պատճառ չի համարում, որ դադարեցնի վաղուց տենչած արձակուրդը:

Նորմալ երկրի ղեկավարը կվերադառնար հայրենիք, կմասնակցեր անվտանգության խորհրդի նիստերին՝ հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել կառավարության ժամանակավոր պատասխանատուները: Ժամանակ առաջ նրանց հրաժարականն եք պահանջել, այսինքն՝ գտել եք, որ ձախողել են, բա չգա՞ք, ձեր աչքերով տեսնեք՝ հիմա ինչ են անելու:

3 տարի է՝ մեզ կերակրում են, թե Արմեն Սարգսյանը միջազգային չտեսնված կապերի է տիրապետում: Գուցե ժամանակն է օգտագործե՞լ այդ կապերը: Կամ էլ խոստովանել, որ դրանք պետական խնդիրներ լուծելու մակարդակի չեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   694 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ