...

Հակաահաբեկչական կոալիցիայի հիմքերը

Հակաահաբեկչական կոալիցիայի հիմքերը

Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, որ Հայաստանը ԼՂ հակամարտությունում սիրիացի գրոհայինների մասնակցության հարցով պետք է պաշտոնապես դիմի Ռուսաստանին՝ տարածաշրջանում ռուսական կողմի հակաահաբեկչական գործողությունների անցկացման համար: Ռուս քաղաքական գործիչը ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություն սկսել առանց Երևանի կողմից պաշտոնական դիմումի և իրավիճակի մանրակրկիտ գնահատման:

«ՉԻ». Այսօր Իրանի տարածքում հերթական ԱԹՍ-ն է ընկել, ինչի մասին հայտարարել է Խոդաֆարինի գավառապետը: Հայաստանի և Արցախի իշխանությունները ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև Իրանին կարող են դիմել՝ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:

Հասկանալի է, որ Իրանի դեպքում բավական բարդ խնդիր է՝ հաշվի առնելով այդ երկրի զգուշավորությունը արցախյան պատերազմի բոլոր փուլերում, բայց եթե առիթը կա, դա պետք է օգտագործել:

Իսկ Ռուսաստանի դեպքում ավելի հստակ է. Կոնստանտին Կոսաչովը ռուսական քաղաքական դաշտում բավական ազդեցիկ դեմք է, և նման հայտարարությունն՝ ըստ էության, արված Ռուսաստանի իշխանությունների համաձայնությամբ: Այսինքն՝ նա Ռուսաստանի դիրքորոշումն է հայտնել:

Այնպես որ, մեր իշխանությունները հակաահաբեկչական կոալիցիա ձևավորելու համար ազդակներ ունեն Ռուսաստանից և լեգիտիմ հիմքեր՝ Իրանին դիմելու համար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   799 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ