...

Հակաքայլ ունենք

Հակաքայլ ունենք

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը, մեկնաբանելով երկու երկրների սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների մարտի 7-ին կայացած նիստի արդյունքները, հայտարարել է, որ Հայաստանը պետք է անհապաղ վերադարձնի Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները:

«Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերին՝ Բաղանիս Այրումին, Աշաղը Ասքիփարային, Խեյրիմլիին և Ղըզըլհաջիլիին, ապա դրանց պատկանելությունը Ադրբեջանին կասկածներ չի հարուցում, և դրանք ենթակա են անհապաղ ազատման:

Սահմանների դելիմիտացիայի ընթացքում կորոշվի Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական չորս էքսկլավային գյուղերի ազատման հարցը: Դրանք են՝ Տավուշում գտնվող Յուխարի Ասքիփարա, Սոֆուլու, Բարխուդարլու, ինչպես նաև Նախիջևանին սահմանակից Քյարքի (հայկական անվանումը՝ Տիգրանաշեն) բնակավայրերը»:

«ՉԻ». Այս տեմպերով գնա, խաղաղության խաչմերուկից մնալու է խաղաղության կղզին: Կամ էլ կղզյակը: 

Բայց ամեն ինչ դեռ կորած չէ: Ի պատասխան Ադրբեջանի այս վերջնագրային պահանջի՝ պետք է շուտափույթ լուծել ռուս սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից հանելու հարցը: Ամեն ինչ դրանից է կախված: 

Թող Ադրբեջանն իմանա. ինչքան այսպես հոխորտա, այնքան ռուսներին այստեղ ավելի ճնշած ենք պահելու: Էն ռազմաբազան էլ պետք է հանել, որ Ալիևը մանթոյից մեռնի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3511 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ