Լրագրող Կարպիս Փաշոյանը գրել է. «ԵՊՀ պատմության ֆակուլտետը Սևրի պայմանագրի թեմայով որպես բանախոս է հրավիրել Արա Պապյանին։
Այո՛, շատ լուրջ ակադեմիական կառույց է պատմության ֆակուլտետը, երբեք չի պղծել հասարակագիտությունը և երբևէ չի դեգրադացրել իր ուսանողներին։ Հալալ է»:
«ՉԻ». Հալալ է, բա ի՞նչ է: Այ, հիմա դուք տեսեք, թե Արա Պապյանը ԵՊՀ-ում ինչ մորթ է անելու: Դնելու է, Թուրքիային թիքա-թիքա անի: Ադրբեջանին փոշի է սարքելու:
Եթե ճիշտ ենք հիշում, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը հայտնի պատմակեղծարար Էդիկ Մինասյանն է: Իրար լավ գտել են, երկուսով հրաշալի պատմաբանների սերունդ են կրթելու:
Պատկերացնում ենք Արա Պապյանի դասախոսությունը: Որ վերջանա, ուսանողները դուրս են գալու, փողոցներում դրամահավաք սկսեն: Նաղդ համոզվելու են, որ 12 միլիոնով Թուրքիան վերացվող երկիր է:
Եթե այս տեմպերով գնա, ԵՊՀ-ն նաև Մարինա Խաչատրյանին կարող է հրավիրել՝ դասախոսության: Շատ ընտիր պատմական էքսկուրսներ է անում՝ պատվաստումների չիպավորման մասին: