Այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «2018 թվականից հետո մենք փորձում ենք համակերպվելու քաղաքականությունը փոխարինել հաղթահարելու քաղաքականությամբ»:
«ՉԻ». Մեր մեջ ասած, ճիշտ հակառակն է: 20 տարի մենք չէինք համակերպվում քոչարյանական-սերժական վարչախմբի գոյության հետ, 20 տարի ծեծ ու ջարդ ուտելով՝ պայքարել ենք Հայաստանում նորմալ, ժողովրդավարական կարգեր հաստատելու համար: Փորձում էինք հաղթահարել այդ վարչախմբի վայրագությունները:
Իսկ 2018 թվականից հետո համակերպվելու քաղաքականություն է: Հեղափոխոխությունը հորով-մորով արեցիք, համակերպվեցինք, մի հատ աջաբ-սանդալ խորհրդարան ձևավորեցիք, էլի համակերպվեցինք, ասացինք՝ լավ, ջահել են, կսովորեն, թացը չորից կջոկեն, սկսեցիք աննախադեպ-աննախադեպ խաղալ, էլի համակերպվեցինք, մտածեցինք՝ ոչինչ, գոնե քաղաքական, մշակութային և դատաիրավական բարեփոխումներ կիրականացնեն, երկիրը շողուլի կբերեն, զարգացման նորմալ հուն կընկնենք:
Ու այ սենց համակերպվելով՝ եկանք, ընկանք այս օրը: Հիմա եթե նորից հաղթահարելու քաղաքականության մասին է գնում խոսքը, ապա դա մենք՝ ՀՀ քաղաքացիներս նորից պիտի անենք: Ճար չունենք: Թե չէ, այսպես համակերպվելով, մի գեղեցիկ օր մեր տան պատշգամբում էլ չենք կարողանալու չայ խմել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: