...

Հանցավոր անգործություն. ահա ձեր դիագնոզը

Հանցավոր անգործություն. ահա ձեր դիագնոզը

Այս իշխանության սիրած զբաղմունքը չքմեղանալն է: Մենք ինչ մեղք ունենք, նախկիններն են թալանել, վատ ժառանգություն թողել: 3 տարի՝ նույն երգը:

Ուղիղ 10 ամիս առաջ՝ 2020 թվականի ապրիլի 16-ին, խորհրդարանը ընդունեց ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքը: Հույս կար, որ իշխանությունը վերջապես խելքի է եկել և գործուն քայլեր կանի իսկապես թալանված միջոցների գոնե մի մասի վերադարձման ուղղությամբ:

Օրենքի ընդունումից 10 ամիս անց չկա հարուցված գեթ մեկ վարույթ: Այսինքն՝ դատախազությունը և ոստիկանությունը չեն կարողացել օգտագործելով իրենց օպերատիվ տվյալները՝ հայտնաբերել գեթ մեկ ապօրինի հարստացածի:

Սա էլ դատարանների իրավասության խնդիրը չէ, որ գցես իրենց վրա: Գործադիր իշխանության վերահսկողության ներքո գտնվող դատախազությունը և ոստիկանությունը 10 ամիս մատը մատին չեն խփում՝ հայտնաբերելու, ասենք, Մոնումենտի դղյակներից գոնե մեկի սեփականատիրոջը, որն ապօրինի է հարստացել: Դրա փոխարեն երեք ամիս առաջ՝ պատերազմի ավարտի գիշերը, Նիկոլ Փաշինյանը գրում է, թե պետք է ազգայնացնել օլիգարխների ամբողջ գույքը և բիզնեսը:

Նիկոլ Փաշինյանը հաճախ է հարցնում, թե որն է իր մեղքը: Ահա քո բազմաթիվ մեղքերից մեկը: Անգործությունը, օրենքների կատարման խոչընդոտումը նույնպես հանցագործություն է:

Հ.Գ. Առանձնապես չենք զարմանա, եթե այս օրենքի առաջին «շահառուները» հենց իրենք լինեն: Իշխանափոխությունից հետո Քոչարյանի արդարադատության համար առանձնապես ջանք չի պահանջվի ապացուցելու, որ այսօրվա իշխանության ներկայացուցիչների կողմից հիպոթեքով գնված բնակարանները ապօրինի հարստացման միջոց են: Մեր մեջ ասած՝ շատ էլ լավ կանեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   732 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ