...

Հանձնարարություն ՀՀԿ երիտասարդներին

Հանձնարարություն ՀՀԿ երիտասարդներին

«Հաշվի առնելով համալսարանականների մեծ դերը «թավշյա հեղափոխության» իրականացման գործում և ելնելով այն հանգամանքից, որ Լ. Ղարիբջանյանի անվ. ԵՊՀ պատմության թանգարանում ներկայացված են վերջին 100-ամյա մեր պատմության տարբեր էջեր, առաջարկում եմ ԵՊՀ պատմության թանգարանում ստեղծել «թավշյա հեղափոխության» անկյուն: Վստահ եմ, որ նման անկյունը լավագույնս կարող է ուսուցանել ապագա սերունդներին, թե ինչպես չի կարելի վարվել պետականության հետ»:

Սա հատված էր ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն, ՀՀԿ անդամ Վահագն Վարագյանի նամակից՝ ուղղված ռեկտորին:

«ՉԻ». Վստահ ենք, որ նաև հենց այսպիսի երիտասարդների ցինիկ վարքի ու խոսքի պատճառով նախկին իշխանությունը արժանացավ համընդհանուր մերժման: Նման երիտասարդներն էին, որ կուսակցական բոսին հավատացրել էին, որ ուսանողներն իրենց գրպանում են և ըմբոստանալու շանս չկա: Վստահ ենք, որ այսպիսի երիտասարդներն էին, որ Սերժ Սարգսյանին համոզել էին՝ Բազեի ու մյուս փարթիների միջոցով կարելի է ակտիվ ուսանողության հարցերը լուծել: 

Բայց քանի որ հանրապետական երիտասարդը առաջարկել է, ապա կարելի է կազմակերպել, ինչու՝ ոչ: Եվ որպեսզի թանգարանի նմուշները լինեն շատ և հաշվի առնելով Վարագյանի հանրապետական կապերը՝ ճիշտ կլինի՝ նա նույնպես իր աջակցությունը բերի ցուցանմուշների համալրման գործում: Եվ այսպես. նրա վրա է դրվում հետևյալ ցուցանմուշների հայթայթումը:

1. «Ես սխալ եմ, Նիկոլը՝ ճիշտ» հայտնի տեքստի հայթայթումը:

2. Շիշը, որով Սասուն Միքայելյանը խփեց Լևոն Երանոսյանի գլխին:

3. Հանրապետականների բոլոր այն հարցազրույցները 2018 թվականի ապրիլ ամսին, որտեղ նրանք ասում էին, որ ոչինչ էլ չի փոխվի:

4. Քոչարյանի հայտնի հարցազրույցը «ՆՏՎ» հեռուստաընկերությանը, որտեղ նա ասում էր՝ իշխանությունը ճամպրուկ չի, որ տանք:

5. Իրենց կուսակից Շմայս Բռնաբարիչի հեզ խոստովանությունը, որ ինչ արել արել են իր հետ՝ արել են օրենքի տառին համապատասխան:

6. ԱԱԾ տեսաերիզը Մանվել Գրիգորյանի տանից, որտեղ պահված էին տուշոնկաները:

7. 2018 թվականի մայիսի 1-ի Հանրապետության հրապարակի ցույցի այն դրվագը, որտեղ հայ ժողովուրդը մատերի վրա է ցուցադրում իր վերաբերմունքը ՀՀԿ-ի հանդեպ:

8. Սաշիկ Սարգսյանի պետությանը վերադարձրած 30 միլիոն դոլարի վճարման անդորրագրի կամ իսկական օրինակը կամ գոնե պատճենը:

9. Հայտնի տեսաերիզը, որտեղ Նազարբաևը վատ բան է անում ՀՀԿ առաջնորդի հետ, իսկ նա գլուխը կախ լսում է:

10. Տեղեկանք, թե որքան է վճարել պետական բյուջեից Բազե կոչվող փարթիները կազմակերպելու համար:

Այսքանը հենց բերի, կստանա նոր առաջադրանքներ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1123 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ