Երեկ և այսօր համացանցում ԶԼՄ-ներում ակտիվ քննարկվում է ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալի Հովհաննես Քոչարյանի՝ աշխատանքից ազատման թեման: Հիշեցնենք, որ երկու օր առաջ Հովհաննես Քոչարյանը նշել էր, որ բացասաբար է վերաբերվում ոստիկանության եւ ԱԱԾ պետերի վերաբերյալ օրինագծում առաջարկվող փոփոխությանը, ըստ որի նշված կառույցների ղեկավարների պաշտոնները քաղաքական են դառնում։
Իշխանությունները Հովհաննես Քոչարյանի այդ հայտարարությունները համարելով քաղաքական, նրան աշխատանքից ազատել էին:
Սակայն այդ որոշումը մեծ դժգոհություն է առաջացրել քաղաքական դաշտում, սոցցանցերում, քանի որ մասնագետների կարծիքով, Հ. Քոչարյանը իրավապահ համակարգի լավագույն ու պրոֆեսիոնալ ներկայացուցիչներից մեկն էր:
Մեր տեղեկություններով՝ բազմաթիվ դժգոհությունները, սոցցանցերում և լրատվամիջոցներում խիստ քննադատությունը ստիպել են իշխանություններին կապ հաստատել Հ. Քոչարյանի հետ և վերջինիս խնդրել հանդես գալ հայտարարությամբ, որ աշխատանքից ազատվելու դիմումը ինքնակամ է ներկայացրել, որպեսզի քննադատության ալիքը մարի, ինչն էլ փոխստիկանապետն արել է: