Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շնորհակալություն Ֆրանսիայի մեր հայրենակիցներին այս ողջ ընթացքում ահռելի աշխատանք կատարելու համար:
Շնորհակալություն Ֆրանսիայի սենատին սկզբունքներին և արժեքներին հավատարիմ մնալու համար:
Սա առաջին փոքր քայլն է Արցախի համար, բայց մեծ թռիչք` հայ ժողովրդի ապագայի համար»:
«ՉԻ». Վերջին նախադասությունը վերծանման կարիք ունի: Պետք է գտնել ալենագետների, որոնք մատչելի կբացատրեն, թե ինչ է ցանկացել ասել ԱԺ փոխխոսնակը:
Ի՞նչ է նշանակում փոքր քայլ Արցախի համար, բայց մեծ թռիչք հայ ժողովրդի ապագայի համար:
Եթե Սենատի խորհրդատվությունից հետո որևէ այլ քայլ չկատարվի, ո՞ւր է թռնելու հայ ժողովուրդը:
Եթե պարոն փոխխոսնակը չի հասկացել բանաձևի էությունը, բայց շատ էր ցանկանում ավետել լուրի մասին, կարող էր միայն պաշտոնականը տարածել, առանց իր պաթոսային ձևակերպումների:
Իսկ այսպես ստացվում է՝ կա մի բան, որ շատ փոքր է Արցախի համար, բայց միաժամանակ կարող է ապահովել ողջ հայ ժողովրդի թռիչքը:
Այս տաղանդով մարդը ոչ թե օրենքներ պետք է գրի, այլ հանելուկներ մտավոր հետամնացների համար:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: