Ալեն Սիմոնյանին հարցնում են, թե ինչ միջոցներով է մեկնել Հունաստան, ժամանակ անցկացրել գերթանկարժեք հյուրանոցներից մեկում, ճիշտ է արդյոք, որ այն ֆինանսավորել է բուքմեյքերային ընկերություններից մեկի սեփականատերը, պատասխանում է, որ չի մեկնաբանում իր մասնավոր կյանքը:
Այսպիսի զավեշտալի, ցինիկ ու բարձրաստիճան պաշտոնյանին անհարիր պատասխան անգամ նախկինները չէին տալիս:
Ալեն Սիմոնյանը պետք է ամեն ինչ անի, որ հարց ու պատասխանի այդ սղագրությունը երբևէ չհայտնվի որևէ եվրոպացի պաշտոնյայի ուշադրության կենտրոնում: Հակառակ պարագայում որևէ եվրոպացի պաշտոնյա նրան ձեռք չի մեկնի: Եվրոպայից վերադարձած Սիմոնյանը պետք է որ լսած լիներ՝ այնտեղ ամբողջ կառավարություններ են հրաժարական տալիս, եթե բացահայտվում է, որ նախարարներից մեկը մի օր ժամանակ է անցկացրել որևէ գործարարի հյուրանոցում կամ առանձնատանը:
Առավոտից երեկո Բադեն-Բադեններից ճչացող նախկին ընդդիմադիրները, որ հիմա դարձել են իշխանություն, հստակ ուղերձ են հղում իրենց ընտրողներին, որ կոռուպցիան իրենց մասնավոր կյանքն է, իսկ ինչպես հայտնի է՝ այն անձեռնմխելի է:
Ամենայն հավանականությամբ հենց Վիվառոյի ղեկավարի աջակցությամբ են Սիմոնյանը և աներձագը հանգստացել Հունաստանում, դրա համար էլ դուխ չարեց հերքել և փորձեց պաշտպանվել մասնավոր կյանքի վահանով: