...

Հանրապետությունում խոզի գրիպի վիրուս է տարածվում

Հանրապետությունում խոզի գրիպի վիրուս է տարածվում

Այս օրերին Հանրապետության մի շարք մարզերում խոզի գրիպի վիրուսի տարածման մասին ահազանգեր ենք ստանում: Մեր ընթերցողներից մեկը հայտնեց, որ այսօր թոքաբորբի կասկածով դիմել է հիվանդանոց, որտեղ ստուգվելուց հետո բժիշկը հայտնել է, որ խոզի գրիպի ախտանիշներ կան և բուժում է նշանակել:

Դիմում ենք առողջապահության նախարարությանը, որպեսզի օպերատիվորեն հայտարարեն գրիպի վտանգի մասին և կանխարգելիչ քայլեր իրականացնեն: 

Ինչ վերաբերում է խոզի գրիպին, ապա խոզերի գրիպի վիրուսները շատ ավելի մոտ են մարդու գրիպի վիրուսներին, քան, օրինակ, թռչունների վիրուսները: H1N1 խմբի վիրուսն արտաքին միջավայրում կայունության առումով ոչնչով չի տարբերվում գրիպի մյուս վիրուսներից: Դրանք բոլորը բավականին լավ պահպանվում են նաև ցուրտ եղանակին:

Եթե մարդ հիվանդացել է գրիպով, նա կայուն դիմադրողականություն է ձեռք բերում այն վիրուսի հանդեպ, որն առաջացրել էր հիվանդությունը: Սակայն, ինչպես արդեն նշվել է, մարդու գրիպի վիրուսները շատ արագ են զարգանում, ուստի ընթացիկ շրջանում հիվանդության պատճառ հանդիսացող վիրուսի հանդեպ իմունիտետը կարող է քիչ ազդեցիկ լինել այն վիրուսի հանդեպ, որը կտարածվի 3-4 տարի անց:

Խոզի գրիպի գաղտնի շրջանը հիմնականում 2-4 օր է, առավելագույնը` մեկ շաբաթ:

Խոզի գրիպի դրսևորումները նույնն են, ինչ սովորական վիրուսի դեպքում: Ախտանիշները հետևյալն են`

  • շնչարգելություն, ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ հանգստի վիճակում դժվարացած և/կամ հաճախացած շնչառություն
  • մաշկի կապտավուն երանգ
  • արյուն` խորխի մեջ կամ գունավոր երանգի խորխ
  • ցավ կրծքավանդակում
  • հոգեկան վիճակի փոփոխություն
  • բարձր ջերմություն, որը չի նվազում ավելի քան 3 օր
  • արյան ցածր ճնշում

Մահացու ելքեր գրիպի դեպքում լինում են տարբեր պատճառներով: Շատ բան կախված է դիմադրողականությունից և քրոնիկ հիվանդությունների առկայությունից: Ավելի հաճախ մահվան պատճառ է դառնում թոքաբորբը: Գրիպի ժամանակ թոքաբորբը կարող է վիրուսածին լինել, ինչն առավել վտանգավոր է, սակայն ավելի հաճախ զարգանում է երկրորդական բակտերիալ թոքաբորբ:

Կանխարգելիչ միջոցներն են` սպորտը, զբոսանքը մաքուր օդում, օրվա ընթացքում ավելի քան 3լ հեղուկի ընդունումը (բացառությամբ գազավորված ըմպելիքների): Դիմադրողականության բարձրացմանը նպաստում է մասուրով թեյի օգտագործումը:

Կարևոր է նաև դիմակ կրել, որն արդյունավետ է, պաշտպանում է փռշտալու ժամանակ առաջացող հեղուկի մանր կաթիլներից, որոնք նստում են 4-5 ժամվա ընթացքում:

Համենայնդեպս, խոզի գրիպի դեմ արդյունավետ միջոցներից է «Տամիֆլյու» դեղամիջոցը, որը վաճառվում է բոլոր դեղատներում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2874 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ