...

ՀԱՊԿ ԽՎ առաջին նիստը Ռուսաստանի տարածքից դուրս

ՀԱՊԿ ԽՎ առաջին նիստը Ռուսաստանի տարածքից դուրս

Վաղը՝ նոյեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում նախատեսված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը, ինչպես նաև ՀԱՊԿ խորհրդի նիստ: Ուշարժան է, որ դա ՀԱՊԿ-ի առաջին նիստն է Ռուսաստանի տարածքից դուրս:

Ի դեպ, խորհրդաժողովը Հայաստանում անցկացնելու առաջարկի հեղինակը ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն է: Հայաստանից բացի ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանն ու Տաջիկստանը: ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները Պաշտպանության նախարարության վարչական շենքում կլուսաբանեն ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1090 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ