Այսօր վաղ առավոտյան՝ խախտելով երկկողմ պայմանավորվածությունները, անհայտ հակառակորդը հոսանքազրկել է Արաբկիր համայնքի մեծ մասը:
Օրվա ընթացքում ՀԷՑ-ի հետ բանակցություններն առայժմ օգուտ չեն տվել: Մանավանդ, որ ՀԷՑ-ի հեռախոսներն անհասանելի են:
Կոմիտասում, Փափազյանում և համայնքի այլ փողոցներում կիլոմետրանոց խցանումներ են, քանի որ լուսացույցներն էլ չեն աշխատում:
Ներկայումս համանքում և նրա ճանապարհներին հարաբերական անկայուն վիճակը պահպանվում է: