...

Հասանք Երասխին

Հասանք Երասխին

Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել, իսկ հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Զոհվել է հայ զինծառայող:

«ՉԻ». Ահա եկավ նաև Երասխի հատվածի հերթը: Սա Երևանից 40-50 կմ հեռավորության վրա է: Այդ հատվածով է անցնում Սյունիքին կապող ճանապարհը: Ասել, որ սա խիստ մտահոգիչ է, նշանակում է՝ ոչինչ չասել: 

Վերջին անգամ Երասխի մոտ փոխհրաձգություն տեղի էր ունեցել 1992 թվականի մայիսին, որին հետևեց Թուրքիայի ռազմաշունչ հայտարարությունը, որին էլ արձագանքեց մարշալ Շապոշնիկովը, որը հայտարարեց, որ եթե Թուրքիան փորձի միջամտել, դա կարող է երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը դառնալ:

Հիմա սպասել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նմանատիպ հայտարարություն կանի, միամտություն է: Հայաստանում լրիվ ուրիշ ժամանակներ են, լրիվ ուրիշ իշխանություններ:

Որ Երասխում այսօր տեղի ունեցածը պատահական չի, սա էլ է ակնհայտ: Ինչ է մեզ սպասվում, ինչ զարգացումներ կարող են լինել, դա էլ չգիտենք: Ոչինչ չգիտենք: Որտեղի՞ց իմանանք, եթե իշխանությունները հիմնականում զբաղված են Արգիշտի Քյարամյանին այստեղ-այնտեղ տեղավորելով: 

Բայց մենք գիտենք, որ այս ամենի մասին հազար անգամ զգուշացվել է իշխանություններին, մի հազար անգամ էլ՝ ընդդիմությանը: Հազար անգամ սրանց սթափության կոչ է արվել: Բայց իրենք իշխանության համար պայքարից այն կողմ ոչինչ չեն տեսնում: Նույնիսկ այն, ինչ կատարվում է իրենց աչքի առջև՝ Երասխում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   920 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ