Հասարակության լայն շերտերը պահանջում են Փաշինյանին շնորհել ազգային հերոսի կոչում
«Հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ». ասված է իշխող ուժի տարածած հայտարարության մեջ:
«ՉԻ». Մեր աղբյուրներն ասում են, որ նախնական տեքստը ավելի կտրուկ է եղել, միայն վերջին պահին է այսքանը մնացել:
Նախնական տեքստում ասված է եղել, որ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, պատերազմից հետո էլ ավելի է աճել Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի վարկանիշը՝ ընդհուպ մոտենալով 90 տոկոսի: Հասարակության լայն շերտերի մոտ կա ցանկություն՝ երբեք ընտրություններ չանցկացնել: Ի՞նչ իմաստ ունի ընտրություններ անցկացնել, եթե իշխանությունը գտնվում է ժողովրդի իշխանության ձեռքերում: «Իմ Քայլն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանին և գտնում, որ նրան պետք է շնորհել ազգային հերոսի կոչում, լավ կլինի՝ մի քանի անգամ:
Իմիջիայլոց, իշխող ուժը պետք է գրանցի իր նոու-հաուն: Փաստորեն ստեղծել են սարք, որը ճշգրտորեն բացահայտում է հանրության տրամադրությունները: Կվաճառենք աշխարհին, սրտներիս ուզածի պես կապրենք: Աշխարհն էլ կազատվի ընտրություններ և հանրաքվեներ անցկացնելու դարդից ու ծախսից:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: