...

Հասկանալ, թե ով է լուրի սկզբնաղբյուրը

Հասկանալ, թե ով է լուրի սկզբնաղբյուրը

«Օդեսայում @wargonzo նախագծի աղբյուրները հայտնում են, որ ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները հավաքագրում են ուկրաինական արմատական ​​ազգայնական «Ազով» և «Աջ հատված» խմբավորումները Արցախյան ճակատ ուղարկելու համար: Աշխատավարձերն առաջարկվում են 1500-ից 2000 ԱՄՆ դոլարի սահմաններում»:

«ՉԻ». Արդեն կարելի է հարյուր տոկոսանոց վստահությամբ ասել՝ այսօր համապատասխան շրջանակներն այս լուրն են պտտացնելու:

Իսկ հայ օգտատերերը սկսելու են հայհոյել Ուկրաինայի իշխանություններին և ժողովրդին: Առանց խորանալու, որ այս կայքը ժամանակ առաջ գրում էր՝ ուկրաինական վերոհիշյալ խմբավորումների զինյալները 2000 դոլարից շատ աշխատավարձ են ստանում, որպեսզի պատերազմեն Դոնբասում:

Փաստորեն, աշխատավարձի իջեցում է տեղի ունեցել: Եվ դա վարձկանների միակ խնդիրը չէ: Նրանք ունեն նաև աշխատանքի պայմանների վատթարացում: Նրանց տեղափոխում են իրենց հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու և պատերազմի մի թատերաբեմ, որտեղ ապրելու շանսերը շատ փոքր են:

Ընդհանրապես հիմա աշխարհում կան կոնֆլիկտներ, այդ կոնֆլիկտներում ներգրավված շատ վարձկաններ: Հայկական կողմը պետք է շատ ուշադիր լինի, թե ով է լուրի սկզբնաղբյուրը, հասկանա, թե ինչ նպատակով են տարածում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   967 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ