...

Հաստատ Տիգրան Սարգսյանին հայհոյած կլինի

Հաստատ Տիգրան Սարգսյանին հայհոյած կլինի

Նախկին ՊՆ փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հայերն անվտանգ, սոցիալապես ու բարոյապես լավ կարող են ապրել միայն Հայրենիքում, եթե հայերի մեծամասնությունն ապրի Հայաստանում։ Սա գուցե դեռևս ուտոպիա է, բայց միակ տարբերակն է։ Ասում ենք՝ երկիրը շենացնենք, որ հայերը վերադառնան Հայրենիք։ Իսկ այդ ո՞վ պետք է շենացնի ու պաշտպանի։ Նրա՛նք ովքեր մտածում են Հայրենիքից գաղթելո՞ւ, թե՞ նրանք, ովքեր մտածում են Հայրենիք ներգաղթելու մասին։

Եթե շուրջ 7 մլն հրեաներ կարող են ապրել 22,2 հազար ք/կմ տարածքով Իսրայելում, ապա ինչո՞ւ 7 մլն հայեր չեն կարող ապրել 34,3 հազար ք/կմ տարածքով Հայաստանում և Արցախում։ Ավելի խելացի՞ են, ո՛չ։ Ավելի հայրենասե՞ր են, ո՛չ։ Ավելի կազմակերպվա՞ծ են, ո՛չ։ Ավելի լա՞վ իշխանություններ ունեն, ո՛չ։ Ավելի լա՞վ են պայքարում կոռուպցիայի դեմ, ո՛չ։ Ավելի համերա՞շխ են, ո՛չ։ Պատասխանը մեկն է. որովհետև ունեն ընդհանուր՝ ազգային նպատակ և ծառայում են հենց այդ նպատակին։ Փող են աշխատում նաև այդ նպատակի համար, գիտություն, տնտեսություն, հարաբերություններ, մի խոսքով ամեն ինչ զարգացնում են հենց այդ նպատակի, այսինքն՝ ազգային նպատակի համար»։

«ՉԻ». Ոչ ոք հանրապետականների նման գեղեցիկ տեքստեր չի գրում, նրանց շարադրանքը կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ նրանք հաց չեն ուտում, այլ սնվում են միայն հայրենիքի նկատմամբ սիրով:

Արտագաղթի և ներգաղթի մասին այս տեքստը գրողը տեսնես ի՞նչ հայհոյանքներ է տվել վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին, երբ վերջինս անկեղծանում էր, թե ավելի լավ է արտագաղթեն, քան մնան, հեղափոխություն անեն: Եթե տվել է, ապա շատ կամաց, որպեսզի ոչ ոք չլսի, և ինքը չզրկվի յուղոտ պաշտոնից:

Իսրայելի իշխանությունները, այո, ավելի լավ են պայքարում կոռուպցիայի դեմ: Մի քանի նախկին նախագահի ու վարչապետի նկատմամբ հարուցված քրեական գործեր կան, մի երկուսն անգամ դատապարտվել են:

Իսրայելի իշխանությունները երբեք ընտրություններ չեն կեղծում, երբեք սեփական ժողովրդի դեմ Մարտի 1 չեն իրագործում, և տարրական բարոյականություն ունենալու պարագայում ՀՀԿ-ական իշխանության ներկայացուցիչը երբեք իրենց իշխանությունը չէր համեմատի իսրայելական որևէ իշխանության հետ:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եղբայրը պատերազմի հերոս է, զոհվել է գերիներին ազատ արձակելու օպերացիայի ժամանակ: Իսկ թե ով է Սերժ Սարգսյանի եղբայրը, Արտակ Զաքարյանը պետք է որ մոռացած չլինի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   564 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ