...

Հատ-հատ վերադարձնում են

Հատ-հատ վերադարձնում են

Առողջապահության նախարարությունը` մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով, առանց մրցույթի, 2021 թվականի համար «հիվանդանոցային ծառայություններ» տողով չորս ապահովագրական կազմակերպության հետ կնքել է գնման պայմանագիր` 1 միլիարդ 407 մլն 122 հազար դրամ ընդհանուր գումարով: Դրանից ամենաշատը՝ 487 մլն 162 հազար դրամ, բաժին է հասել «Նաիրի Ինշուրանս» ընկերությանը, որի 60 տոկոսը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին, հայտնում է Factor.am-ը:

«ՉԻ». Իրավիճակ է փոխվել, կամ մարդ է վատացել: Եթե երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «հատ-հատ ժողովրդից թալանածը հետ ենք բերելու», հիմա հակառակն է՝ հատ-հատ վերադարձնում են: 

Երկու տարի է, ինչ Քոչարյանների ընտանիքը ահռելի ծախսեր է կատարել, փաստաբան է, պիցցա, լրատվամիջոց, երևի հաշիվ է ներկայացրել իշխանություններին, սրանք էլ մանրից այդ գումարները փոխանցում են նրանց: 

Շուտով ոստիկանությունը մրցույթ է հայտարարելու՝ Ճանապարհային ոստիկանության համար մեքենաներ ձեռք բերելու նպատակով, չենք զարմանա, եթե առանց մրցույթի հաղթող ճանաչեն «Տոյոտա Արմենիային», կամ էլ Հայաստան ժամանող բոլոր օտարերկրյա պատվիրակություններին «Կոնգրես» հյուրանոցում տեղավորեն: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   738 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ