...

Հատված Փաշինյան-Տեր-Պետրոսյան բանավեճի գաղտնալսումից

Հատված Փաշինյան-Տեր-Պետրոսյան բանավեճի գաղտնալսումից

Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել փոքրիկ մի պատառիկ Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև տեղի չունեցած հրապարակային բանավեճի ձայնագրությունից, ինչը և սիրով ներկայացնում ենք։ Եվ այսպես։

Պետրոս Ղազարյան- Համեցեք, պրն Տեր-Պետրոսյան։ Դուք նույնպես նստեք, Ձերդ գերազանցություն, Փարոս Ժողովրդավարության, Հպարտ Խորհրդանիշ Փառահեղ Հաղթանակի, Ակունք․․․ Չէ, պրն Փաշինյան, Ձեր աթոռը սա է Լավ, եկեք սկսենք։ Համեցեք, Ձերդ գերազանցություն։

Նիկոլ Փաշինյան- Ո՞նց թե համեցեք։ Թող նախկիննե՛րը համենան, որ 30 տարի երկիրը լափել են ու համից չեն կշտացել։ Էդ իմ հետ ե՞ք ուզում բանավեճի մեջ մտնեք։ Ձեռ ե՞ք առնում, արա՛։ Էդ դուք չէի՞ք, որ ատոմակայանը փակեցիք և ուզում էիք որպես զապչաստ Իսրայելին ծախեք, տարածքում էլ մոմի ցեխ դնեք, էդ դուք չէի՞ք, որ հարձակվել էիք բարեկիրթ հարևանի վրա ու անկապ սարեր էիք գրավում, ինչքան դժբախտ-դժգույն քաղաք կար՝ գրավեցիք, անունն էլ դրեցիք հաղթանակ։ Իսկ իսկական հաղթանակը վերացրեցիք։ «Հաղթանակ» սովխոզը ո՞ւր ա։ Էդ ինձ ե՞ք Գիքոր ասում, արա՛։ Ով Եղիշե Մեծարենցից էրկու տող ա կարդացել՝ ինձ Գիքոր ա ասում։ Հետո էլ ասում են Գիքորը Մեծարենցը չի գրել, Թումանյանն ա գրել։ Արա՛, Թումանյանը նախկինների լափած փողերով սարքած շաուրմայանոցն ա, բերանս ե՞ք բացել տալիս։ Շաուրմա առ շաուրմա հետ ենք բերելու՝ իրա կետչուպ-մայոնեզով։ Նստել՝ փակ դահլիճներում գիտնականլամիշ ե՞ք ըլնում, արա՛, թե ինչ ա՝ մի քանի մեռած լեզու գիտեք։ Կարևորը մեռած լեզու իմանալը չի է՞, կարևորն էն ա, որ կարողանաս կյանքումդ գոնե մի կենդանի լեզու դարձնես մեռած։ Ես հիմա այդ ճանապարհի վրա եմ ու գործս կիսատ չեմ թողնելու։ Չե՛մ թողնելու, չե՛մ թողնելու, չե՛մ թողնելու։ Փռելու եմ ասֆալտին, ծեփելու եմ պատերին, ատամները փշրելու եմ, ականջները ոլորելու եմ, աչքերը հանելու եմ տեղը տեխնիկական կանեփ ցանեմ, և, այո՛, հպարտանում եմ դրանով, որովհետև ավելի լավ է ձմերուկը դեղին լինի, քան չորեքշաբթին՝ ցուրտ․․․

Պետրոս Ղազարյան- Լավ, լավ, Ձերդ գերազանցություն, Դուք առայժմ ջուր խմեք այս երկու փոքրիկ սպիտակ կոնֆետների հետ։ Համեցեք, պրն Տեր-Պետրոսյան։

Լևոն Տեր-Պետրոսյան- Անկեղծ ասած՝ ինձ համար բավականին բարդ է, որովհետև ես հոգեբույժ չեմ․․․

Պետրոս Ղազարյան- Շնորհակալություն, Ձեր ժամանակը սպառվեց։ Խնդրեմ, Ձերդ գերազանցություն։

Նիկոլ Փաշինյան- Էդ ես ե՞մ հոգեբույժը։ Հոգեբույժը դուք եք, արա՛։ Հետո՞ ինչ, որ մի քանի հարյուր դիակ եք գտել մեշոկներում, սաղ Հայաստանը քեզ ա պապի ասում՝ իմ անունն ե՞ք մեշոկ պապի դրել։ Էդ որ մեշոկներով փողերը բերում էին նախագահական, մոռացել ե՞ք։ Հիմա է՛լ են օրը տասը մեշոկ բերում, բայց ես օգնականիս ասում եմ, որ հետ տանի։ Եվ, այո, պարգևավճար եմ տալիս օգնականիս, որովհետև հեշտ չի օրը հինգ մեշոկ փողը շալակով իջեցնելն ու հետ տալը։ Էդ ինձ ե՞ք մեղադրում կոռուպցիայի մեջ։ Ո՛ր օրը կոռումպացվեմ՝ նույն օրը իմ աջ ձեռքով ձախ ձեռքս կկտրեմ։ Ուղղակի տանը սուր դանակ չկա։ Հիմա որ բյուջեից մի 2-3 միլիոն դոլար դուրս գրեմ սուր դանակներ ձեռք բերելու համար՝ ֆեյքերով-բանով մեղադրելու եք կոռուպցիայի մեջ։ Այ է՛ս ա ձեր իշխանությունը։ Կամ էն որ ինձ ասում եք վախկոտ․․․ Ես ե՞մ վախկոտը։ Մի հատ ֆոտոշոփ արած լուսանկար ես տարածել, թե իբր մարտի 1-ին դու Ազատության հրապարակում էիր, իսկ ես փախած էի։ Նախ՝ ե՛ս էի այնտեղ նստած, ոչ թե դու, երկրորդ՝ ես գնացել էի երկրի հակառակ կողմը, որ այնտեղից թափով գամ, երրորդ՝ ես իմ արյունը չեմ խնայել ժողովրդի համար, չեք հավատում՝ էն ձեռքս բինտով փաթաթած ֆոտոն նայեք։ Հիմա էլ տարածում են, թե իբր մանիկյուր ա։ Գիտե՞ք թե ինչու են տարածում։ Որովհետև Հայաստան մանիկյուրի ներկրելու մենաշնորհը Լևոնի տղունն ա, ինքը 50-50 փայ ա Սաշիկի հետ, 30 տոկոսն էլ Սերժը տարել ա օֆշորային գոտիներ, որ էդ փողով բանակի ելակը գողանա։ Չե՛նք հանդուրժելու, բոլորին փռելու ենք ասֆալտին, ծեփելու ենք պատերին, ատամները ջարդելու ենք, մեջքներին պայալնիկով գրելու ենք «դուխով», որովհետև սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, իսկ ընձառյուծի լիտրը ութ անգամ էժանացել ա․․․

Ցավոք՝ ձայնագրությունն այստեղ ընդհատվում է։

ՎԱՐԿԱՆԻՇ

   15135 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ