Ներկայացնում ենք քաղաքական ուժերի և գործիչների մեկնաբանությունները՝ հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի սրման վերաբերյալ:
Հրայր Թովմասյան. Մենք անպայման դիմելու ենք ՄԻԵԴ, որ պարզեն, թե արդյոք Թովուզի մոտ բարձունքներ գրավելը համապատասխանում է Սահմանադրության 2-րդ հոդվածի 1-ին կետին:
Ռոբերտ Քոչարյան. Իմ ինքնակենսագրականի 11-րդ հատորում ես կպատմեմ, թե ինչպես եմ բանտում մտահղացել Չինարի գյուղի վերևի բարձունքների ազատագրումը, դատարանում դա պատմել Յուրի Խաչատուրովին, նա էլ՝ Գրիգորի Խաչատուրովին:
Գագիկ Ծառուկյան. Հպարտ եմ մեր բանակով ու ամեն ինչ անելու եմ, որ հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում Ռուսաստանի շահերին դեմ քայլեր չլինեն:
Գևորգ Պետրոսյան. Ուշադիր լսեք, ուրեմն՝ հենց խորհրդարանում հունիս ամսվա պարգևավճարները տվեցին, նոր կռիվը սկսվեց: Էդ հեչ պատահական չէր:
Դավիթ Շահնազարյան. Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Նիկոլը Թովուզի մոտ բարձունքներ է գրավել, որ հետո դրանք հանձի:
Նարեկ Մալյան. Եթե Հայ եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրերից չհանեին, մեր բանակը Թովուզով մինչև Դաշքեսան կհասներ: #sorosi zinvorner#
Արթուր Վանեցյան. Առանց Ռուսաստանի հետ համաձայնեցնելու նման միլիտարիստական արկածախնդրությունը սպառնում է մեր պետականությանը: Կանգ ա´ռ, Նիկոլ, կանգ ա´ռ:
Միքայել Մինասյան. Հաջորդ սերիայում կպատմեմ, թե ինչպես են ադրբեջանցիները ՈւԱԶ-ով մաքսանենգ կարալյոկը փորձել Թովուզով Իջևան հասցնել:
Արթուր Դանիելյան. Արա, բայց ինչ դիշովկա յա: Սկզբից Սահմանադրական դատարանը զավթեց, հիմա էլ՝ Չինարիի վերևի բարձունքները: #debilneri hramanatar#
Էդմոն Մարուքյան. Ցավոք, մեզ մի պատգամավոր չի հերիքում, որ այս հարցով արտահերթ նիստ հրավիրենք:
ՀՅԴ. Դաշնակցությունը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ու պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Տիգրան Ավինյան. Չինարի գյուղի բարձունքներում երեք զինծառայող տուգանվել են դիմակ չկրելու համար: #Կրիր, որ չկրվենք#
Վազգեն Մանուկյան. Ես Թովուզի օպերացիան դեռ 1996 թվականին էի ծրագրել, բայց դե, չթողեցին, որ նախագահ դառնամ:
Նաիրա Զոհրաբյան. Մի կտոր լափի համար Հայաստանից հեռանում, գնում եք՝ Թովուզում բարձունքներ եք գրավում: Յախք:
Նիկոլ Փաշինյան. Այսպիսի ռազմական փայլուն գործողություն չէր եղել վերջին 2400 տարվա ընթացքում:
Մենուա Հարությունյան. Արա´, Նիկոլ, թե տղա ես, Կոմայգում կանգնած եմ, արի ինձ գրավի: