...

Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել. Երևանում ցնցումներ են զգացվել

Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել. Երևանում ցնցումներ են զգացվել


Երևանում և մի քանի մարզերում ժամ 15։20-ի սահմաններում երկրաշարժ է գրանցվել։

Երևանի տարբեր թաղամասերում ուժեղ ցնցումներ են զգացվել։

Նախնական տեղեկություններով, ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Երևանից ոչ հեռու՝  Արարատի մարզի Հովտաշեն գյուղի մոտ։

ԱԻՆ-ն արդեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով`  Հայաստան`   Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում`  3-4 բալ ուժգնությամբ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   674 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ