...

Հայաստանը արգելավայր ե՞ք սարքում

Հայաստանը արգելավայր ե՞ք սարքում

Հեռուստալրագրող Արման Սուլեյմանյանը գրել է. «Այսօր Ամբերդի ՊՈԱԿ-ը արգելեց մեր նկարահանումը, քանի որ պետք է գնալ իրենց մոտ, պայմանագիր կնքել։ Ինչ-որ դեգեներատներ իրենց Ամբերդի ջարդած ճանապարհի պես ուղեղով տենց են»:

«ՉԻ». Մի հատ եկեք հասկանանք: Խորհրդարանում լրագրողների համար տեսա-լուսանկարահանումների սահմանափակումներ մտցրեցին: Տարածքի 90 տոկոսը արգելված է նկարահանել: Իբր՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Թեպետ նույնիսկ այն հատվածում, որտեղ թույլատրվում է նկարահանել, այնտեղ էլ են շատ հաճախ գալիս, լրագրողներին արգելում նկարել, եթե այդ պահին խորհրդարանում շշամարտ ու քացիամարտեր են ընթանում: Լաաավ:

Սահմանամերձ գոտիներում տեսա-լուսանկարահանումներն արգելեցին՝ իբր անվտանգության նկատառումներից ելնելով:

Հիմա պարզվում է, որ Հայաստանում ընդհանրապես ամեն տեղ են նկարահանումներն արգելված: Դե որ Ամբերդի ամրոցի տերերը որոշել են, որ կարող են չթույլատրել մարդկանց նկարահանել ամրոցը, վաղը բոլոր թանգարանները, տեսարժան վայրերը, հայտնի ծառերը, պուլպուլակները նույնպես կարող են արգելքի տակ մտնել:

Հետո բնակելի շենքերի, տների սեփականատերերը կարող են արգելել, որ իրենց տները նկարեն: Դպրոցները, բուհերը, մանկապարտեզներն էլ կարելի է «սև ցուցակ» մտցնել: 

Ուտելն արգելում են, ասում են՝ սպառումը շատ կլինի, սա արգելում են... քանի կարաք, խորը շնչեք, արտաշնչեք, հեսա դա էլ են արգելելու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1975 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ