...

Հայաստանը բաժանելու գործընթացը սկսված է

Հայաստանը բաժանելու գործընթացը սկսված է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհատել է այցը Սյունիք, ինչի առթիվ գրել է. «Հիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։ 

Առավելևս սգի օրով ուժային գործողությունների չենք գնա։ Վերադառնում ենք Երևան։ 

Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք եմ մնում մեկ այցելություն։ Խաղաղություն մեր նահատակներին»:

«ՉԻ». Իհարկե, ընդդիմությունն այս անգամ ավելի լավ էր պատրաստվել Նիկոլ Փաշինյանին դիմավորելու գործում, քան Եռաբլուրի դեպքում էր: 

Բայց էականը սա չէ, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանը կորցրեց իր իշխանության մի մասը: Սյունիքում նա արդեն իշխանություն չունի: Թեկուզ հարյուր անգամ պարտք մնա, բայց չենք պատկերացնում, թե ինչպես նա կկարողանա հաջորդ անգամ Սյունիք գնալ:

Մեզ ուրիշ բան է մտահոգում. որ այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը մասնատվելու է տարբեր ինքնիշխան տարածքների, որտեղ այս կամ այն քաղաքական ուժի մուտքն արգելվելու է, այդ մարզերում ստեղծվելու են ուժեր, որոնք իրենք են որոշելու, թե ում թույլատրեն մարզ մտնել, իսկ ում՝ ոչ: Ինչ-որ նոր քարտեզ է ձևավորվելու, որտեղ Հայաստանը բաժանված է լինելու իշխանության կամ ընդդիմության կողմից վերահսկվող տարածքների, մարզերի, համայնքների: Ընդդիմությունն այսօր տոնում է իր հաղթանակը Սյունիքում, վաղը իշխանությունն է հայտարարելու իր հաղթանակի մասին, օրինակ՝ Տավուշի մարզում:

Ահա այսպես, մեր աչքի առջև ուրվագծում է Նոր Հայաստանը: 

Հ.Գ. Գորիսի քաղաքապետին բերման ենթարկելը հուսահատության ճիչ էլ չէր, այլ վատ բեմականացված կրկես:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   913 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ