...

Հայկական հեռախոսահամար ձեռք բերելն այժմ հնարավոր է աշխարհի ցանկացած կետից

Հայկական հեռախոսահամար ձեռք բերելն այժմ հնարավոր է աշխարհի ցանկացած կետից

Team Telecom Armenia-ի հեռախոսահամար գնելու համար այլևս պարտադիր չէ լինել Հայաստանում կամ մոտենալ մասնաճյուղ։ Team-ը, առաջինը Հայաստանում, թվային լուծումների շնորհիվ բացառիկ հնարավորություն է տալիս My Team հավելվածի միջոցով գնել eSIM քարտ և ակտիվացնել այն աշխարհի ցանկացած կետից։

eSIM ստանալու համար պետք է ներբեռնել My Team հավելվածը, ընտրել eSIM ակտիվացնելու բաժինը, անցնել նույնականացում և ձեռք բերել կանխավճարային համակարգի հեռախոսահամար։ Այս հնարավորությունից այժմ կարող են օգտվել միայն ՀՀ քաղաքացիները։

«Team Telecom Armenia-ն, կիրառելով նորարարական լուծումներ, շարունակում է մշակել այնպիսի ծառայություններ, որոնք թվային աշխարհը է՛լ ավելի մոտ են դարձնում բաժանորդներին։ Մեր նոր բացառիկ ծառայությունը կօգնի Հայաստանի քաղաքացիներին մեկ հպումով ստանալ հայկական հեռախոսահամար: Այսինքն, անկախ նրանից՝ ճանապարհորդում եք, թե պարզապես գտնվում եք հեռավոր վայրում, որտեղից մասնաճյուղ մոտենալը դժվար է, մեր այս լուծումը երաշխավորում է, որ դուք միշտ կլինեք կապի մեջ»,- ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

eSIM թվային քարտը կարելի է ակտիվացնել բաժանորդի հեռախոսում, եթե այն ունի այդ տեխնոլոգիական հնարավորությունը։

My Team հավելվածը հասանելի է iOS և Android համակարգերում։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   47 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ