...

Հայկական թերթը գաղտնալսում է Թրամփին

Հայկական թերթը գաղտնալսում է Թրամփին

Այսօր «Հրապարակ» օրաթերթը գրել է, թե իր տեղեկություններով, Ամերիկայի Միացյալ Նահանգներն անհանգստացած են Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկմամբ և փոխարինողներ են փնտրում ու կանգնել են Տիգրան Ավինյանի թեկնածության վրա:

«ՉԻ». Փաստորեն, թերթին հաջողվել է կոտրել վերջին անառիկ ամրոցի դիմադրությունը: Սպիտակ տունը նույնպես արդեն «Հրապարակի» ձեռքի ափի մեջ է: Այնտեղ ցանկացած խոսակցություն և նախապատրաստվող ծրագիր այլևս հասանելի է Ալեն Սիմոնյանի զոքանչի թերթին: Կարծում ենք՝ առաջիկա ժամերին հրաժարականներ կտան Թրամփի Ազգային անվտանգության գծով օգնականը, Կենտրոնական հետախուզական վարչության պետը և մի քանի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ինչպես են ծնվում այսպիսի լուրերը, դժվար է ասել: Միգուցե, Ամանորին «Սեկրետ Սանտա» են խաղացել և վարչապետի պաշտոնի համար քաշել են Ավինյանի անունը: Մեկի, ով առնվազն մի քանի տասնյակ անգամ քիչ վարկանիշ ունի, քան Փաշինյանը: Բայց, ամեն դեպքում, խնայել են ԱՄՆ-ի դեսպանատանը: Կարող էին, չէ՞, գրել, որ նրանց թեկնածուն Քոչարյանն է, Սարգսյանը կամ Ալեն Սիմոնյանը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5723 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ