...

Հայր Ալիևին տեսնելիս այնպես էիր բերանդ բացում, կարծես հարազատ հոգի գտած լինեիր

Հայր Ալիևին տեսնելիս այնպես էիր բերանդ բացում, կարծես հարազատ հոգի գտած լինեիր

«Մենք այսօր ունենք ոչ միայն ռևանշի ձգտող կառավարություն՝ Ադրբեջանում, այլև ռևանշի ձգտող ժողովուրդ՝ Ադրբեջանում։ Այս երկու հանգամանքը, երբ միանում են իրար հետ, պատերազմի վերսկսման վտանգը շատ ավելի մեծ է լինում։ Կառավարությունն այսօր պետք է խոստովանի, որ երկու տարվա ընթացքում սխալ քաղաքականություն է վարվել այս հարցի շուրջ և պետք է ընդունի, որ պատերազմի վերսկսման առումով ունենք ավելի վտանգավոր իրավիճակ, քան ունեցել ենք երկու տարի առաջ»:

Շքեղ վերլուծության հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է:

«ՉԻ». Այնուամենայնիվ, Քոչարյանի մոտ ինչ-որ բան հեռացրել են: Օրեր շարունակ պատրաստվել հարցազրույցի, հրավիրել միայն ամենավստահելիներին, անգամ դրանից հետո խիզախություն չունենալ ուղիղ եթերով այն հեռարձակել, բայց, միևնույն է, վերջում այս որակի մտքի գոհարներ ներկայացնել:

Ի՞նչ է նշանակում Հայաստանի իշխանությանը քննադատել, թե Ադրբեջանում ունենք ռևանշի ձգտող կառավարություն և ժողովուրդ: Ինչ, կրկին 2016 թվականի նման տարածքներ կորցնեինք, որ ռևանշի ձգտումը մի փոքր մեղմվե՞ր:

Հասկանալի է, որ Քոչարյանի սիրտը դա էր ցանկանում, որ կարողանար իր մեդիաների միջոցով լուտանքներ թափել իշխանությունների հասցեին, բայց, ավաղ, նրա երազանքները չիրականացան:

Եվ քանի որ հուսախաբ է եղել, շատ լուրջ խաղաքարտ է կորցրել, առանձնապես ուշադրություն չի դարձնում, թե ինչ է ասում-խոսում:

Ադրբեջանի ցանկացած կառավարություն և այդ երկրում ապրող ժողովուրդը միշտ էլ ձգտելու են ռևանշի, քանի հետ չեն նվաճել Արցախը: Պետք չէ զբաղվել քաղաքական մեյմունությամբ և դա բացատրել կիրթ ասելով կամ չասելով:

Նույն Քոչարյանը Ալիևի հորը տեսնելիս այնքան լայն էր բացում բերանը, կարծես «Սպասիր ինձ» ծրագրի շրջանակներում հարազատի գտած լիներ: Դրանից ոչ ոք չէր եզրակացնում, թե Քոչարյանը փորձում է ուժեղացնել Ադրբեջանում առկա ռևանշի տրամադրությունները:

Ամենայն հավանականությամբ, մենք գործ ունենք «սայթաքում ըստ Ֆրեյդի» իրողության հետ: Քոչարյանի մտքին միշտ էլ եղել է զիջումներ անելը, որպեսզի Ադրբեջանում ռևանշի տրամադրությունները նվազեն, բայց հիմա դրանք վերագրում է գործող իշխանություններին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2629 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ