Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ,
Տեխնիկական խնդիրների պատճառով իմ ուղերձի ժամը հետաձգվում է: 12:00-ի փոխարեն ուղերձով հանդես կգամ 14:00-ին»:
«ՉԻ». Տեսնես Հարությունյանի տեքստերը ո՞վ է գրում: Հաստատ իր խոսնակ Վահրամ Պողոսյանը կլինի: Նույն Պողոսյանը, որ պատերազմի ժամանակ օդ էր բարձրացրել Գյանջայի օդանավակայանը:
Ի՞նչ տեխնիկական խնդիրներ՝ ինտերնետ կապը լավը չէ՞, թե՞ սափրված չեք: Գոնե գրեք, որ դեռ կան խնդիրներ, որոնք լրացուցիչ պարզաբանման և լուծման կարիք ունեն:
Արցախի և Հայաստանի ղեկավարներն իրենց կռուտիտներով իրենց դնում են զավեշտալի վիճակի մեջ, հետո նեղանում, որ իրենց ոչ ոք լուրջ չի ընդունում:
Տեխնիկական թերությունները վերացնելուց հետո միակ քիչ թե շատ իրականությանը մոտ տեղեկատվությունը կլինի խոստովանությունը՝ չենք տիրապետում իրավիճակին, մեզանից այլևս ոչինչ կախված չէ: Ձեզ մտահոգող բոլոր հարցերով դիմեք ռուս խաղաղապահների շտաբ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: