Սերժ Սարգսյանը վերջերս Լոռիում տեղի ունեցած քեֆի ժամանակ խմել է նաև գործող իշխանությունների կենացը: Իհարկե, Հայաստանի, Արցախի, հերոսների և մասնավորապես Քոչարյանի և ևս 5-6 կենացներից հետո: Այս մասին գրում է «Իրատեսը»:
«ՉԻ». Փաստորեն օղու բացակայություն էր Սարգսյանի լռության պատճառը, և նա առաջին իսկ հնարավորության դեպքում որոշեց կենացների միջոցով փոխանցել իր մեջ կուտակվածը:
Իրականում նման լրատվական հոսքերը մեկ նպատակ են հետապնդում: Չար Քոչարյանի ֆոնին ստեղծել բարի և մեծահոգի Սերժի կերպարը:
Մեկ բան պետք է հստակ գիտակցել: Մարտի 1-ի գործով Քոչարյանը և Սարգսյանն անդառնալիորեն կապված են: Միշիկ նյուզը 10 տարի փորձում էր հասարակությանը համոզել, որ Սարգսյանը կապ չունի Մարտի 1-ի հետ, որ անգամ դեմ է եղել ուժի նման կիրառմանը:
Սակայն վերջին բացահայտումները, որ հենց Սարգսյանի օրոք են կեղծվել բոլոր փաստաթղթերը և իրեղեն ապացույցները ի չիք են դարձնում փեսայի ջանքերը:
Իսկ իշխանության կենացը կարելի է դիտարկել միայն որպես երախտիքի խոսք: Քոչարյանը բանտում է, ինքը՝ դեռ ոչ: Վերջին երախտամոռը պետք լինել, որ օղու առատության և գինովցած վիճակում չխմել քեզ դեռ ազատություն պարգևողի կենացը: