...

Հեծոները հանենք, իջնենք ձոր

Հեծոները հանենք, իջնենք ձոր

Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, սեպտեմբերի 19-ին կանցկացվի «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը:

Մրցաշարին չեն կարող մասնակցել այն անձինք, որոնք վերջին 3 տարվա ընթացքում մասնակցել են հեծանվային սպորտի ՀՀ և միջազգային առաջնությունների:

Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան իրենց անձնական հեծանիվներով և սաղավարտներով:

Բացառվում է սպորտային-մրցակցական, էլեկտրական կամ մոտորային հեծանիվներով մասնակցությունը:

«ՉԻ». Ասենք՝ ինչո՞ւ վարչապետի: Միանգամից գրեիք՝ Նիկոլ Փաշինյանի: Մանավանդ, մարդ ես, վաղը կարող է խոհրդարանական համակարգը դարձնեք նախագահական, ստիպված չլինեք մրցաշարը դարձնել «Հայաստանի Հանրապետության Նախագահի գավաթ»:

Բոլոր դեպքերում, լավ նախաձեռնություն է: Պետք է այսպես զարգացնել սպորտը:

Կարելի է կազմակերպել «Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի գավաթ» սիրողական մաֆիա խաղի մրցաշարը:

Վատ չէր լինի նաև «Հայաստանի Հանրապետության ՔՊ խմբակցության Գավաթ» սիրողական բոքսի մրցաշար ունենայինք:

Անհրաժեշտ է նաև «Հայաստանի Հանրապետության Ռոբերտ Քոչարյանի գավաթ» սիրողական որսի մրցաշարը:

«Հայաստանի Հանրապետության դաշնակների գավաթ» սիրողական հրաձգության մրցաշարը ընտիր կստացվեր:

Մի խոսքով, ահագին մրցաշարերի գործ է բացվել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   605 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ