...

Հելոուինը մեր դուռն էլ եկավ

Հելոուինը մեր դուռն էլ եկավ

Տարբեր կերպարանքներով այսօր երիտասարդները դռներ են թակում և քաղցրավենիք պահանջում: Կախարդական կերպարներով երիտասարդներին այսօր նաև փողոցներում կարելի է հանդիպել: Օրվա խորհուրդն է այդպես ներկայանալ պահանջում: Հայաստանում էլ այսօր նշում են Հելոուինը:

Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը ԱՄՆ-ում և Եվրոպայում նշվում է Հելոուինի տոնը: Ամերիկացիներն այն նաև անվանում են Դդումի տոն: Դդումը «Հելոուինի» չար ուժերի գլխավոր հատկանիշն է: Այս օրը նրանք դդումից տարբեր կերակրատեսակներ են պատրաստում ու համտեսում: Բացի կերակուրներ պատրաստելուց, դդումների վրա փորագրություններ են անում, մոմեր վառում դդմի ներսում և այլն: Արևմուտքում այս օրը փոքրիկները թակում են մարդկանց դռներն ու քաղցրավենիք պահանջում:

Քաղցրավենիք խնդրելու սովորույթն առաջացել է մոտավորապես 16-րդ դարում։ Երեխաները և մեծահասակները հագնում էին կտորից դիմակներ և մի դռնից մյուսը քայլելով՝ պահանջում հյուրասիրություն։

Դերային հանդերձանք կրելու և «Ջեքի ջահով» շրջելու սովորույթն առաջացել է 19-20-րդ դարերում, ընդ որում՝ գումարի կամ ուտելիքի դիմաց նախօրոք պետք էր առաջարկել տարբեր զվարճալիքներ:

Հելոուինի նախատիպը, ամենից հավանական է, որ առաջացել է կելտական հեթանոսական Սամայն տոնից, որի բնութագիրը իռլանդական հին գրականության մեջ հայտնվել է 10-րդ դարից սկսած: Այս տոնի անվանումն առաջացել է հին իռլանդերեն Samhain բառից, որը նշանակում է «ամռան ավարտ» և հետևաբար դարձել է նոյեմբեր ամսվա իռլանդական անվանումը։

Այս տոնը ամենաքննարկվածն է մեր երկրում:

Հայաստանցիների Հելոուինի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ. քաղաքացիների մի մասը պնդում է, որ այն օտար տոն է և այն տոնելը սխալ է, իսկ  մյուսներն էլ հակառակ կարծիքն ունեն, տոնին տարբեր խնջույքներ են կազմակերպում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5077 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ