...

Հենակետեր դրեք Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում

Հենակետեր դրեք Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում

«Անվտանգության առումով որոշում է կայացվել բարձրացնել անվտանգության աստիճանը. սա միակ որոշումը չէ, էլի կլինեն որոշումներ, փոփոխություններ, որոնք միտված կլինեն ԱԺ շենքն ավելի անվտանգ դարձնելու: Զարմանում եք, որ անվտանգության կանոնները կարող են ավելի խստանալ այն պարագայում, երբ ամեն օր ունենում ենք սահմանային միջադեպեր»:

Հայտարարության հեղինակը Ալեն Սիմոնյանն է:

«ՉԻ». Իսկապես, եթե ներխուժում են Սյունիք, Գեղարքունիք, կրակում Երասխում ու Տավուշում, ի՞նչն է նրանց կանգնեցնելու դիվերսիոն հարձակում իրականացնել Բաղրամյան պողոտայում: Հրատապ պետք է զորամիավորումներից մեկը տեղափոխել Բաղրամյան պողոտա, որպեսզի պաշտպանի մեր ազգի խիղճը, խելքը և ի վերջո՝ ապագան:

Բյուջեից պետք է հատկացումներ անել և մեր պատգամավորների համար զրահաբաճկոններ ու զրահապատ մեքենաներ գնել: Էն իսրայելականը մի քիչ թանկ է, բայց հանուն մեր ազգի լավագույն հատվածի պետք չէ խնայել ոչինչ:

Բայց բոլոր անվտանգային միջոցառումներից զատ պետք է դիմել ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին: Թող գան ու կանգնեն Բաղրամյան պողոտայում: Թող հենակետեր դնեն Դեմիրճյան ու Պռոշյան փողոցներում: Մեր ազգի լավագույն հատվածը պետք է իրեն ապահով զգա և իր ամբողջ ներուժն ուղղի օրինաստեղծ աշխատանքին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   693 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ