...

Հեռացրեք սրան Հանրային խորհրդից

Հեռացրեք սրան Հանրային խորհրդից

«43 տարեկան ղախպեն 28 տարեկան տղին վրաքաշ է արել` զբաղեցրել է, չի թողել, որ ընտանիք կազմի: Է, հետո ... պիտի հարգե՞ր նրան այդ 28 տարեկան գյադեն:

Չեմ էլ զարմանա, եթե նա նույնիսկ այն 13 տարեկան աղջնակին ցանկացած լինի: Նման տականք գյադին ի՞նչ տարբերություն` 15 տարով մեծ լինի իրենից, թե 15 տարով փոքր:

Բայց այդ լիրբը (հողը թող խաբար չտանի) աղջիկ երեխու ներկայությամբ սիրեկան է ընդունել: Երես է տվել...Անուղեղ հավը»: 

Չեք հավատա, բայց գրառման հեղինակը ֆեյք չէ, ավելին հասարակական դիրք զբաղեցնող մեկն է՝ Հանրային խորհրդի բնապահպանական հանձնաժողովի անդամ Աշոտ Միրզոյան:

«ՉԻ». Ահա այսպիսի, կներեք արտահայտության համար, անդամներով էր համալրված Սերժ Սարգսյանի և Վազգեն Մանուկյանի հանրային խորհուրդը: Այսպիսի էակների էին առաջին պլան բերել և համոզում, որ ներկայացնում են հասարակությանը: Այսպիսի հոգեկան շեղումներ և բառապաշար ունեցողների վրա էր հենվում նախորդ իշխանությունը:

Ստյոպա Սաֆարյանը պետք է րոպե առաջ սրան վտարի Հանրային խորհրդից, հակառակ պարագայում այժմ ինքն է պատասխանատվություն կրում սրա ցնորքների համար: Իշխանությունը պետք է րոպե առաջ հեռու մնա նման «գործիչներից» և չթողնի, որ նրանք ասոցացվեն իր հետ:

Բայց բացի պաշտոնից զրկվելուց, նման անձինք նաև պետք է ենթարկվեն հասարակական լուրջ պարսավանքի, որպեսզի նման մյուս մարգինալները հասկանան, որ բերանը բացելուց հետո ենթարկվելու են մարդկանց լուրջ արգահատանքին:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2180 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ