...

Հերմեսը ստիպեց խոսել

Հերմեսը ստիպեց խոսել

Ադրբեջանական «Հաքքին ազ» լրատվականը հրապարակել է հարցազրույց Իսրայելի «Մեր տունը Իսրայելն է» կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանի հետ: Սույն քաղաքական գործիչը, որն իր երկրում անցնում է բազմաթիվ կոռուպցիոն գործերով, Հայաստանին մեղադրել է վերջին սրացումների մեջ և հայտարարել, որ մենք ենք եղել նախահարձակ: Նա նաև ունի դրա բացատրությունը. «Այնտեղ իրավիճակը անհամեմատ վատ է բոլոր ցուցանիշներով՝ սկսած մահացածների թվից՝ մինչև արած թեստերը: Դա նույնպես իշխանությունների թուլության վկայությունն է: Պանդեմիայի շրջանում պետք է համագործակցել հանուն մարդկանց, ինչպես դա կատարվում է ամբողջ աշխարհում: Իսկ փորձը օգտվել առիթից և հրահրել կոնֆլիկտ՝ դա անբարոյականություն է»:

«ՉԻ» Ինչպես ասվում էր հայտնի սկետչում՝ золотые слова, Юрий Венедиктович: Միայն պետք է ուշադիր լինել, որ հասցեատերերին տեղերով չխառնեք: «Հաքքին ազը», ինչպես ամբողջ Ալիևի իշխանությունը, ցայտնոտի մեջ է և չի հիշում, թե հարցազրույցից մի քանի ժամ առաջ ինչ էր տարածում: Իսկ տարածում էր Ալիևի մասնակցությամբ խորհրդակցության կադրերը, որտեղ նա հոխորտում էր Մամեդյարովի վրա, թե ինչպես կարելի է համագործակցել Հայաստանի հետ, եթե անգամ հարցը վերաբերում է պանդեմիային:

Ինչ վերաբերում է Լիբերմանի մյուս պնդումներին: Իսրայելում վիճակը Հայաստանից առանձնապես չի տարբերվում, վարակակիրների թիվը հասել է 50 հազարի, մահացության տոկոսը գրեթե նույնն է:

Առողջապահության նախարարը երեկ հայտարարեց, որ երկու-երեք օր էլ կսպասեն, եթե վիճակը չկայունանա, նորից կմտնեն լոքդաունի մեջ: Եվ ինչ՝ հիմա Հայաստանում հայտարարեն, որ Իսրայելի բոլոր խնդիրները հարևանների հետ հենց այդ երկիրն է ստեղծում, որովհետև գտնվում է ծանր վիճակո՞ւմ:

Այն, որ Լիբերմանը վաղուց է աշխատում Ադրբեջանի հետ, գաղտնիք չէ: Պարզապես միշտ ստվերում է դա արվել: Բայց վերջին զարգացումները նրան նույնպես ստիպեցին դուրս գալ հրապարակային դաշտ: Իսկ խնդիրը հետևյալն է. Լիբերմանը սերտ կապեր ունի Իսրայելի ռազմական արդյունաբերության հետ, Հերմես 900-ի ոչնչացումով հայկական կողմը ռեպուտացիոն մեծ վնաս հասցրեց այդ արդյունաբերությանը, իսկ այնտեղ կա միլիարդավոր դոլարների շրջանառություն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1011 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ