Երևանի կենտրոնում գտնվող «Սպարտակ» մարզահամալիրը վաճառվել է 5 մլրդ դրամով, հայտնում է «Հետքը»: Այդ վայրում կառուցվելու են շենքեր:
«ՉԻ». Այս տեմպերով որ շարունակվի, մենք 2050 թվին հաստատ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն չենք դառնա: Եվ ընդհանրապես, մինչև 2050 թիվը ոչ ֆուտբոլ, ոչ թենիս, վոլեյբոլ խաղալու, մի խոսքով՝ սպորտով զբաղվելու տեղ չի մնալու:
Ստիպված մենակ տան խոհանոցում նարդի պիտի գլորենք ու բազար բլոտ խաղանք, մեկ էլ քուչում «կլաս» գծենք: Եթե, իհարկե, դրանք էլ ազարտ խաղերի ցանկում չընդգրկվեն ու չարգելվեն: Սրանց ի՞նչ կա:
Ոնց հասկացանք, գալիս են, էս իշխանություններին հարցնում. ապեր, ազատ տեղ ունե՞ք, շենք-մենք սարքենք: Սրանք էլ քարտեզը հանում են, ուշադիր նայում, ոնց գցում, բռնում են, մենակ մարզահամալիր, ստադիոն, կորտ... դրանք են մնացել:
Հ.Գ. «Հրազդան» ստադիոնը. ի՜նչ քանդել-վաճառելու տարածք է, սա թողել են դեսերտին: