...

Հեշտ ու համեղ. Ծովախեցգետնային մուս՝ տոստի վրա

Հեշտ ու համեղ. Ծովախեցգետնային մուս՝ տոստի վրա

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 400 գ մաքրած ծովախեցգետին
  • 12 կտոր սպիտակ հաց
  • 1 ճ.գ. ժելատին
  • 1 բաժակ թանձր սերուցք
  • 1 գլուխ սոխ
  • 2 պճեղ սխտոր
  • 2 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • 1 փունջ կանաչ սոխ
  • 50 գ հաղարջ
  • 1 փունջ սամիթի տերևներ
  • 1 կիտրոնի կեղև ու հյութ
  • աղացած սպիտակ պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Ժելատինը 40 րոպեով թրջեք եռացրած-սառեցրած ջրի մեջ՝ 1:6-ի հարաբերակցությամբ:
  2. Հացը ձեթի մի մասով տապակեք: Հացի յուրաքանչյուր կտորը տեղադրեք տարայի մեջ՝ կերակրի թաղանթի մեջ այնպես փաթաթելով, որ ամեն տոստի շուրջ կերակրի թաղանթից բարձրացված եզրեր ստացվեն:
  3. Ծովախեցգետինների փոքր մասը թողեք զարդարելու համար, մնացածը բլենդերով մանրացրեք:
  4. Սխտորն ու գլուխ սոխը մանր կտրատեք և ձեթի մեջ տապակեք մանրացրած ծովախեցգետինների հետ մեկտեղ: Հովացրեք, ավելացրեք կիտրոնի հյութն ու կեղևը, մանր կտրտած կանաչ սոխը, աղ ու պղպեղ արեք:
  5. Ժելատինը բացեք գոլորշու վրա, խառնեք հարած սերուցքի հետ: Ավելացրեք ծովախեցգետնի խառնուրդը, հարեք բլենդերով: Մուսը լցրեք կերակրի թաղանթից ստացված «բաժակների» մեջ ու սառեցրեք մինչև խտանալը:
  6. Մատուցելիս կերակրի թաղանթը հեռացրեք, տոստերը ձևավորեք խաշած ծովախեցգետիններով, կանաչիով, կիտրոնի կտորներով ու հաղարջի հատիկներով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   310 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ